Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը, և դա պետք է արտացոլվի պետական խորհրդանիշներում». ճարտարապետ

Հունիս 05,2015 17:39

Ճարտարապետներ Լաերտ Թովմասյանն ու Աշոտ Երեմյանը կարծում են, որ Հայաստանի պետական խորհրդանիշները պետք է փոփոխվեն: Մեր երկիրն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, և դա, ըստ նրանց, պետք է արտացոլվի պետական խորհրդանիշներում:

Ճարտարապետներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց առաջարկած զինանշանը, դրոշը և օրհներգը:

«Մեր դրոշի գույներն ավելի վառ պետք է լինեն: Կապույտը պետք է խորհրդանշի խաղաղ երկինքը, կարմիրը՝ Հիսուսի արյունը: Եվ դրոշի վրա պետք է պատկերված լինի նաև Մասիսը՝ համաշխարհային ջրհեղեղի ալիքների մեջ»,- ասաց Լաերտ Թովմասյանը:

Դառնալով մյուս խորհրդանիշներին՝ նա նշեց, որ զինանշանը նույնպես պետք է կապված լինի քրիստոնեության հետ, իսկ օրհներգի խոսքերի հեղինակը ինքն է, երաժշտությանը՝ Արամ Խաչատրյանը:

Ճարտարապետներն ասացին, որ փոփոխություններ կատարելու առաջարկով իրենք արդեն դիմել են պատկան մարմիններին, սակայն պատասխան դեռ չեն ստացել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ,էլի՞: Բայց հայը նաև առաջին ազգն է,որ գենոցիդի է ենթարկվել ու «փրկիչը» չփրկե՛ց «առաջին քրիստոնյա» ազգին: Եվ հետո՝ միչև այդ հայը ԴԱՐԵՐՈՎ հեթանոս է եղել. իսկու ինչու ոչ Վահագնի ու Անահիտի նկարները ազգային սինվոլներում:

  2. dyadyur says:

    Այն,որ մեր օրհներգը Հայաստանում միանշանակ չի ընդունվել,դա գաղտնիք չէ և վաղուց շրջանառվում են խոսակցությունները,որ այն պետք է փոխվի: Մամուլի հրապարակումներում նույնիսկ առաջարկում էին մրցույթ հայտարարել:Դատելով այս հաղորդումից, պ-ն Լաերտ Թովմասյանը չսպասելով հայտարարվելիք մրցույթին,արդեն իսկ ներկայացրել է նոր օրհներգի իր տարբերակը:Ինձ թվում է,որ դա,մեղմ ասած,այնքան էլ արդարացի չէ:Եթե օրհներգը պիտի փոխվի(առանց դետալների մեջ մտնելու`համաձայնենք,որ պիտի փոխվի) ուստի անհրաժեշտ է մրցույթ հայտարարել,որ դրան մասնակցեն տարբեր ,,հեղինակներ,, և նոր միայն դրանից հետո ընտրել շատերի համար ընդունելի տարբերակը:Օրինակ,ես էլ հաճույքով կմասնակցեմ այդ մրցույթին,թեկուզ և ,,օլիմպիական,,սկզբունքով,առավել ևս,որ դեռ վաղուց, ունեմ գրված նոր օրհներգի տեքստի իմ տարբերակը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930