Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի քաղաքագետը տեղն է դրել իր ռուս գործընկերոջը». Day.az

Հունիս 05,2015 16:45

Եվրասիական տնտեսական միության հարցի շուրջ Բաքվի դիրքորոշումը թույլ չի տալիս շահարկումներ: Այս մասին, ըստ Day.az-ի, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Բաքուն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԵՏՄ-ի շուրջ. Հայաստանի հետ միասնական տնտեսական տարածքում գտնվելը, մինչեւ մեր օկուպացված տարածքների ազատագրումը, անհնար է»,- մասնավորապես ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքագետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում գտնվող ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի ԵՏՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ կատարած մեկնաբանություններին:

Մուսաբեկովը ասել է, թե Youtube-ում տեղադրված տեսանյութը դիտելիս պարզ է դառնում է, որ «Կուրղինյանի խոսքը հետաքրքրություն եւ ուշադրություն չի առաջացրել նույնիսկ հատուկ հրավիրված լսարանի համար: Խոսել է ինչ ուզում է, Կուրղինյանի եւ նրան լսողների գործն է: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը, ամեն ինչ հստակ է եւ շահարկում թույլ չենք տա»:

Ադրբեջանի պատգամավորը նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ հարաբերությունների բացակայության, փակ սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ձախողելու դեպքում, նոր պատերազմի վտանգի պայմաններում բացառված է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որը ենթադրում է միասնական մաքսային տարածք եւ ավելի սերտ տնտեսական ինտեգրացիա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930