Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արձանագրեց՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի պահանջը հստակ չէ

Հունիս 05,2015 16:33

Վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ հունիսի 5-ին սկսվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ընդդեմ դատախազության հայցի քննությունը:

Դատախազությունը ներկայացնում էր Կարապետ Հակոբյանը, իսկ հայցվոր կողմը չէր ներկայացել: Դատավորը նկատեց, որ կողմը պատշաճ ծանուցված է եղել: Նա ասաց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը հարցումով դիմել է գլխավոր դատախազին, որ իրենց էլեկտրոնային հասցեին ուղարկեն այն գրության լուսապատճեն, որով ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայից խնդրել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության գործի վարույթը փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին:

Կարապետ Հակոբյանը նշեց, որ խորհրդատվական հասարակական կազմակերպությունը այդ հարցումն արել է 2015 թվականի փետրվարին: Կարեն Զարիկյանը հավելեց, որ դատախազությունը ի պատասխան հարցման հայտնել է, որ սպանության դեպքի առթիվ վարույթը փոխանցելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը, միջազգային փաստաթղթերը տեղակայված են դատախազության կայքի լրահոս բաժնում եւ կից ներկայացրել է լրահոս բաժնի տեղեկությունները:

Դատարանն արձանագրեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության պահանջը հստակ չէ, մասնավորապես՝ հայցադիմումով ձեւակերպվել է պարտավորեցնել դատախազությանը օրենքով սահմանված կարգով պատասխանել հարցմանը: Սակայն դատավորը նկատեց, որ հայցվորը չի նշել, թե ի՞նչ պատասխան է ակնկալում:

Դատարանը որոշեց առաջարկել հայցվոր կողմին ճշտել ոչ հստակ հայցային պահանջը: Նա հավելեց, որ առաջարկը գրավոր տեսքով կուղարկի հայցվորին, վերջինիս արձագանքից հետո հնարավոր կլինի անդրադառնալ գործի քննության ընթացքին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930