Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասադ. Էրդողանը մարդասպան օսմանցիների ներկայացուցիչ է. Tasnimnews

Հունիս 05,2015 16:12

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդասպան օսմանցիների ներկայացուցիչ է, որոնք մեկ դար առաջ կոտորել են: Այս մասին հաղորդում է «Tasnimnews»-ը:

Սիրիայի նախագահը նաեւ զուգահեռներ է անցկացրել հայերի հետ 100 տարի առաջ տեղի ունեցածի եւ այսօր սիրիացիների առջեւ կատարվող դեպքերի միջեւ: Նա ասել է, որ Թուրքիայի ղեկավարը եւ իր կառավարությունը ինչպես հայերին սպանելիս, այնպես էլ այսօր Սիրիայի ժողովրդի դեմ նույն գործիքն են օգտագործում:

Հաղորդվում է, որ Ասադը այս դիտարկումներն արել է Սիրիա ժամանած ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի հետ հանդիպման ընթացքում:

Բաշար ալ-Ասադը նաեւ զգուշացրել է Միջին Արեւելքում եւ ամբողջ աշխարհում ահաբեկչության աճող վտանգի մասին եւ ասել. «Ահաբեկչությունը սահմաններ չգիտի եւ կանգնած չէ այս կամ այն պետության սահմանին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930