Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Կիրգիզիայում թմրանյութեր են օգտագործում, վաղը մեկը ջեբերը լցրած եկավ ստեղ, ի՞նչ է լինելու»

Հունիս 05,2015 15:26

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՀՀ Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը:

Նախագծի նպատակն է գործող օրենքներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ դեղերի, ներգործուն նյութերի ցանկը ՄԱԿ-ի կոնվենցիաներով ամրագրված ցուցակներին համապատասխանեցնել: Բացի այդ, գործող օրենքներում հոգեմետ դեղերի ու նյութերի անունների մեջ որոշակի վրիպակներ ու տառասխալներ կան, որոնք ուզում են վերացնել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին ասաց, որ ներկայացված դեղերի ցանկը շատ նեղ մասնագիտական է. «Նյութեր են, թույներ են, հաբեր են՝ խիստ կոնկրետ քաշերով, միլիգրամներով: Մենք ավելի շատ պետք է վստահենք մասնագիտական փորձաքննությանը: Հիմա մեզ 2012-ին վստահեցրեցին, որ այդ բոլորը նայել են, կշռել են, գրել են, ջնջել են, փորձել են, հիմա նորից մենք վերանայում ենք, էլի գրում ենք ՄԱԿ եւ այլն: ՄԱԿ-ը 2012-ին էլ կար: Սա կապված չի՞ ԵՏՄ-ի, միասնական մաքսային տարածքի հետ, որովհետեւ եթե ՄՄ որեւէ երկրում այս նյութի կամ հաբի այլ չափաբաժին է գործում, եթե նա այնտեղ խախտեց սահմանը, հետո տեղափոխվեց մեզ մոտ, պիտի մեր մոտ էլ նույն խստությամբ պատիժը լինի: Այս արգումենտը հիմնավորումներում չգտա, կա՞ դա, թե՞ չկա»:

Փոխոստիկանապետը պատասխանեց, որ ԵՏՄ-ի հետ կապված դեռ չեն քննարկել. «Ճիշտ եք ասում, դա արդեն հաջորդ փուլն է լինելու»:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «Կիրգիզիայում բոլորը թմրանյութեր օգտագործում են: Վաղը մեկը ջեբերը լցրած եկավ ստեղ, ի՞նչ է լինելու»: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ մտահոգությունն ընդունում է եւ այդ ուղղությամբ կաշխատեն:

Հանձնաժողովը նախագիծը դրական եզրակացությամբ որոշեց ընդգրկել լիագումար նիստերի օրակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930