Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգել են վարչապետի հարազատներին պատկանող ձկնաբուծարանները (տեսանյութ). a1plus.am

Հունիս 05,2015 15:02

Բնապահպանության նախարարից հետաքրքրվեցինք` արդյոք չկա՞ մտավախություն, որ անտառն էլ ավելի կվտանգվի, երբ էլեկտրաէներգիայի սակագինը եւս 17 դրամով բարձրացնեն, եւ մարդիկ անցնեն փայտ վառելուն. «Ձեր հարցադրումը տեղին է եւ պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ խուսափենք թանկացումներից, այնուամենայնիվ նախարարությունը Սեւանի մաքրման աշխատանքների արդյունքում գոյացած փայտը, որ չի օգտագործվում բնակիչների կողմից, մենք դա առանց որեւիցե վճարի տրամադրում ենք բնակիչներին`որպես վառելափայտ:Քանի որ չեն տանում, չեն օգտագործում, որոշել ենք համապատասխան տեխնոլոգիաներ ներդնել, եւ աղալով այդ փայտանյութը` ստանալ անհրաժեշտ կուբիկներ՝ վառելափայտ, եւ անվճար բաժանել հարակից համայնքներին»:

Ի դեպ, Արամայիս Գրիգորյանը խոսեց նաեւ Արարատի մարզում բացված բազմաթիվ հորերից, որտեղից հանված ջուրն օգտագործվում է ձկնաբուծարանների համար: Արդյոք նախարարությունը ստուգումներ անցկացրե՞լ է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարաններում եւ ինչ չարաշահումներ են հայտնաբերել:

Պարոն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց համար կապ չունի` ում ձկնաբուծարանն է, ստուգել են նաեւ վարչապետի հարազատներին պատկանող ձկնաբուծարանները եւ եթե թերություններ են հայտնաբերել, ակտավորել են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930