Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԺ-ի շոուներին ականատես ենք եղել, եւս մեկին մասնակից լինելուց չենք հրաժարվի». «Ոչ թալանին» նախաձեռնություն

Հունիս 05,2015 12:59

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները տեղեկացնում են, որ հունիսի 19-ին Ազատության հրապարակում կրկին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթ է լինելու:

Նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանն այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով մտավախությանը, թե հունիսի 19-ի հավաքն ուշացած է այն առումով, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իր դիրքորոշումը հայտնած կլինի, ասաց. «Հանձնաժողովի դիրքորոշումը լինի մի քանի օր շուտ կամ ուշ, միեւնույն  է լինելու: Կարեւորը քվեարկության օրն , այն, իմ տեղեկություններով, հուլիսի 1-ն է:  Եվ իհարկե, կարեւորը մեր դիրքորոշումն է, իսկ այն հստակ է՝ ոչ մի կոպեկ ավելի»:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ շարունակեց. «Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգի հնչեցրած հայտարարությունները, թե հոսանքի թանկացումն այլընտրանք չունի: Նախորդ երթով, որը տեղի ունեցավ մայիսի 27-ին, մեկնարկ տրվեց պայքարին, իսկ հունիսի 19-ի երթը պահանջատիրական երթ է լինելու: Այս երթով մենք ցույց ենք տալու, որ մենք տեր ենք մեր պայքարին և հետ չենք կանգնելու»:

Լեւոն Զաքարյանը, անդրադառնալով երեկ ՀՀԿ խոսնակ Շարմազանովի դիտարկմանը, որ եթե չենք ուզում շոու սարքեն, պետք է խորհրդարանական լսումները սակագնի բարձրացման վերաբերյալ փակ լինեն, ասաց. «Եթե հարցը վերաբերում է հանրությանը, ի՞նչ գաղտնիքներ ունեն սեփական ժողովրդից, որ փակ ֆորմատով անցկացնեն: Քննարկումները պետք է բաց ֆորմատով լինեն, որ պարզ դառնա՝ ով ինչ մոտեցում ունի հարցի վերաբերյալ: Չնայած ԱԺ-ի նման շոուներին ականատես ենք եղել, այնպես որ եւս մեկին մասնակից լինելուց չենք հրաժարվի»:

«Դա թելադրված սակագին է, իշխանություններին մնում է միջոցներ ձեռնարկել հանրությանը ներկայացնելու, թե նորմալ է ամեն ինչ»,-եզրահանգեց նախաձեռնության անդամներից Արամ Մանուկյանը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930