Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ն հոսանքի սակագնի վրա ազդող օբյեկտիվ գործոններ. «Հայոց աշխարհ»

Հունիս 05,2015 12:41
elenergia

Անկախ ամեն ինչից, կան որոշ գործոններ, որոնք ազդեցություն են ունենում սակագների վրա։

Էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող գործոնները տարբեր են, բայց որպես այդպիսին՝ առաջնային է արտադրության եւ իրացման ծավալների կառուցվածքը, գնաճը, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքը։ Այս գործոններից յուրաքանչյուրի ազդեցությունը սակագների վրա տարբեր կերպ է արտահայտվում։

Ինչպես հայտնի է, սակագնային վերջին փոփոխությունից հետո փողի գինը Հայաստանում փոխվել է։ Տեղի է ունեցել ազգային արժույթի թուլացում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սակագները հաշվարկված են արժույթի որոշակի փոխարժեքով, բնական է, որ դրա փոփոխությունը բերում է նաեւ այդ հաշվարկների վերանայման։

Ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ այս առումով ազդեցությունը բացասական է։ Դրա հետեւանքով մեծանում է ճնշումը սակագների վրա։ Պատճառն այն է, որ համակարգում գործող ընկերությունների եկամուտները դրամային են, բայց նրանք ունեն նաեւ արտարժութային ծախսեր։ Դրանց սպասարկումը բնականաբար պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Խոսքը, ասենք, ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց կատարվող վճարման մասին է։ Եթե մեկ տարի առաջ այն ձեռք բերելու համար անհրաժեշտ էր, ենթադրենք, 4 մլրդ դրամ, ապա փոխարժեքի փոփոխության հետեւանքով այժմ կպահանջվի շուրջ 700 միլիոնով ավել։

Նույնը նաեւ ջերմային կայանների դեպքում է, որոնց համար գազի սակագինը հաշվարկված է տարադրամով։

Սակագնում դրված փոխարժեքների փոփոխությունը խնդիրներ է ստեղծում նաեւ վարկային պարտավորությունների սպասարկման գծով։ Բայց դրա ազդեցությունը չի կարող շատ մեծ լինել։

Սակագների ձեւավորման համար հիմք ընդունվող մյուս գործոնը գնաճն է։ Անցած տարեվերջից այն բարձր է, բայց մնում է թիրախային ցուցանիշների տիրույթում։ Ամեն դեպքում, դրա ազդեցությունը եւս բացասական գործոն է սակագների վերանայման համար։ Երբ ծախսերի կատարման արդյունավետությունը չի բարձրանում, գնաճը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Կարեւոր դերակատարություն ունեցող հանգամանքներից մեկն էլ էլեկտրաէներգիայի արտադրության ինչպես ծավալն է, այնպես էլ կառուցվածքը։ Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, այնուհանդերձ փաստ է, որ Հայաստանում հոսանքի սպառման ծավալների ավելացումը բացասական ազդեցություն է թողնում սակագների վրա։ Թվում էր, թե հակառակը պետք է լիներ։ Սակայն այդպես չէ։

Ընդունված է ասել, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների հետ կապված խնդիր չունի։ Իրականում այդպես էլ կա։ Այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ։ Հոսանքի լրացուցիչ սպառման ծավալը կարող է բավարարվել առավել թանկ արտադրության հաշվին։ Մի բան, որ մեծացնում է ճնշումը սակագների վրա։

Մյուս կարեւոր գործոնը արտադրության կառուցվածքն է։ Որքան մեծանում է թանկ հոսանքի մուտքը համակարգ, այնքան ճնշումը սակագների վրա ավելանում է։ Անցած տարի այդ խնդրով պայմանավորված՝ հոսանքի գինը Հայաստանում բարձրացավ։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930