Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոդավորմանը» դեմ մարդկանց համար նույնականացման քարտերի վրայից համարը հանում են

Հունիս 05,2015 12:16

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությամբ նպատակ ունեն հստակեցնել անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Օրինակ, առաջարկվում է լրացում կատարել, ըստ որի, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով քաղաքացին իրավունք կունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար լուսանկարվել եւ մատնադրոշմներ հանձնել նաեւ իր գտնվելու վայրում՝ առանց ոստիկանության մարմին ներկայանալու: Սա հիմնականում նախատեսված է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հիվանդանոցային կամ տնային պայմաններում ծանր հիվանդությամբ տառապող, ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կորցրած, ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների համար:

Zaruhi_Postanjyan

Որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար համալրվել է անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մասնավորապես, մինչեւ 16 տարեկան քաղաքացուն անձնագիր, ինչպես նաեւ անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվելու է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ, խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

Maruqyan_Jhangiryan

Էդմոն Մարուքյանը փոխոստիկանապետին ասաց. «Նույնականացման քարտերի հետ կապված ինձ մի քանի անգամ դիմել են, հիշո՞ւմ եք, մի խումբ քաղաքացիներ հրաժարվում էին վերցնել սոցիալական քարտերը, իրենց համար Սահմանադրական դատարանի որոշումից հետո այլընտրանքային տարբերակ պետք է լիներ: Ի՞նչ եղավ, այլընտրանքային հնարավորություն ունե՞ն»:

Փոխոստիկանապետը պատասխանեց. «Մեզ էլ են մի քանի անգամ դիմել: Հարցը լուծված է: Հիմա նույնականացման քարտը տրամադրելիս, եթե քաղաքացին դեմ է կոդավորմանը եւ նման խնդիր ունի, ապա համարը հանվում է քարտի վրայից: Էլ համարը չենք դնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930