Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Սարգսյան. «Վերջին շրջանում բնակարանների վաճառքի ծավալները նվազել են». «Իրատես de facto»

Հունիս 05,2015 12:12

«Իրատեսի» հյուրն է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը

– Անցած տարեվերջին դրամի արժեզրկումը բացասաբա՞ր անդրադարձավ անշարժ գույքի գների վրա։

– Հիմնականում՝ ոչ։ Երևանում անշարժ գույքի գները միջինը աճել են 0,8 տոկոսով, մարզերում՝ 0,7 տոկոս։ Դրամ-դոլարի տատանողականության պրոցեսը շատ կարճ էր, ինչը չէր կարող ինչ-որ լուրջ ազդեցություն ունենալ անշարժ գույքի գների վրա։ Չեմ կարծում, թե այս տարի անշարժ գույքի գների աճ կգրանցվի, քանի որ վերջին շրջանում բնակարանների վաճառքի ծավալները նվազել են։ Իմ կարծիքով, եթե մարդիկ ուզում են իրենց բնակարանը վաճառել, պատրաստ են նույնիսկ զիջումների գնալու։

– Ապրիլի կեսերին լրատվամիջոցները հաղորդեցին, որ կադաստրի պետական կոմիտեն ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քարտեզներ է հրատարակել։ Ի՞նչ քարտեզներ էին դրանք, ինչո՞վ էին առնչվում կադաստրի գործառույթներին։

– Կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շուրջ համայն հայության համախմբումն ու բարձր մակարդակով և միասնական ջանքերով խնդրի բարձրաձայնումը ողջ աշխարհում՝ իմ հանձնարարությամբ կոմիտեի կառուցվածքում գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քարտեզագրեց և հանրությանը ներկայացրեց թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ, որոնք, գիտականից բացի, ունեն քաղաքական նշանակություն։ Արդեն 100 տարի թուրք իշխանավորներն ու մեր հարևանները փորձում են ինչ-ինչ կեղծիքներով ժխտել, ուրանալ ցեղասպանության փաստը՝ անտեսելով ազնիվ և սթափ մտածող գիտնականների պարզ հարցը՝ լավ, բա ի՞նչ եղան իրենց պատմական հայրենիքում դարեր շարունակ ապրած, քրիստոնեական հազարավոր հուշարձաններ թողած հայերը։

Արխիվային փաստաթղթերին զուգահեռ, թուրքական մերժողականությանը հակահարված տալու հզոր միջոց են պատմական-ժողովրդագրական քարտեզները։ Դրանց կազմմանը ներգրավելով հայտնի պատմաբանների, քարտեզագիրների ու ցեղասպանագետների, մենք ուսումնասիրողի ու ցեղասպանության հարցերով զբաղվող մասնագետների սեղանին դրեցինք մերժողականությանը հարվածող մի հզոր փաստարկված զենք, որն արժանացավ բնագավառի հայտնի մասնագետների հավանությանը։

Ներկայացվող յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ։

Զրուցեց Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930