Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի ունեցավ «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին երկրամասի խորհրդարանի և կառավարության անդամներ, քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Թյուրինգիայի փոխվարչապետ Հայկե Թաուբերտը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև զեկույցով հանդես եկավ Հայ-գերմանական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:
Հայազգի երաժիշտներ Զառա և Արտաշես Ստամբոլցյանները, ինչպես նաև գերմանացի երգչուհի Վիկտորիա Քարը ներկաների համար կատարեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ