Հարց է առաջանում՝ եթե Գ. Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տա պատգամավոր Կարո Կարապետյանից վերցված գումարների համար, ի վերջո, ո՞վ պետք է վերադարձնի պատգամավորի գումարները։ Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Գոհարիկ Ենոքյանի հետ։
– Տիկին Ենոքյան, ինչպե՞ս եք տեսնում այս պատմության ելքը։ Դուք արդարացվեցիք, իսկ ո՞վ պետք է պատասխան տա։
– Ովքեր իմ վրա շանտաժ են արել։
– Ո՞ւմ նկատի ունեք։
Կարդացեք նաև
– Կգա ժամանակը, այդ բոլոր գործողությունները կկատարվեն։ Նա, ով իմ վրա սուտ շանտաժ արեց, նա պիտի պատասխան տա, թե ինչի համար դա արեց։
– Փաստորեն դատախազը եւս այս պատմության մեջ իր մեղքի բաժինն ունի, որ Ձեզ ձերբակալման որոշում էր կայացրել։
– Չափից դուրս մեղավոր է, քանի որ ապօրինի բան արեց։
– Հիմա Դուք արդարացվեցիք, իսկ Կարո Կարապետյանն այդ գումարն ումի՞ց պետք է ստանա։
– Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից եւ չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել։ Ցանկացած ազգի մեջ կլինի մեկը, որ հանցագործություն կանի, բայց բոլորովին մեկ այլ մարդ չպետք է պատասխան տա դրա համար։ Այս դեպքում ես չպետք է իմ ցեղի մեջից մեկի կատարած սխալի համար պատասխան տայի։ Այս աստիճանի ստոր շանտաժ անելը վարկաբեկեց իրանց, իսկ իմ ռեյտինգը բարձրացրեց, ազգը հասկացավ, որ չի կարելի մարդուն վարկաբեկել։
– Իրականում բոլորի մոտ կարծիք ստեղծվեց, որ Նաիրա Ջոհրաբյանը հասավ նրան, որ Ձեզ ազատ արձակեն եւ մի բան էլ արդարացնեն։
– Նաիրա Զոհրաբյանը շատ մեծ գործ է արել եւ ոչ միայն Նաիրա Զոհրաբյանը, այնտեղ ահագին պատգամավորներ կային, պլյուս «Արդյունաբերողների միությունը»։ Շատ-շատ մարդիկ են աջակցել, նրանք հավատացել են իմ անմեղությանը։ Եթե մի բան գտնեին, կդատեին, բայց դա օդ էր, սուտ, շանտաժ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում