«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ արտառոց բան չկա այն բանում, որ վերջին ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միասին են միջոցառումներին ներկայանում։
– Դուք բազմիցս հայտարարել եք, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իշխանությունների կողմից ենթարկվել է ճնշումների, ինչի արդյունքում էլ ստիպված է եղել հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանի վերջին հանդիպումներից, նրանց համատեղ լուսանկարներից հետո էլ նման տպավորություն ունե՞ք։ Արդյոք ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չեն նույնացվում իրենց վարքագծով։
– Չգիտեմ՝ ինչու այդ ճնշում գործադրելու հանգամանքը, որի մասին արտահատվել է Արամ Հարությունյանը, վերագրվում է ինձ։ Ես ասել եմ հետեւյալը՝ փետրվարի 12-ից հետո իշխանություններն իրենց դուրս դրեցին օրենքի դաշտից, այսինքն՝ փետրվարի 12-ի նախագահի ելույթում կային վերագրումներ, թե ովքեր պետք է քաղաքականությամբ զբաղվեն, ովքեր՝ ոչ, բայց դա որեւէ օրենքում, Սահմանադրության մեջ առկա չէ։ Այսինքն՝ նախագահը իրավասու չէ ինքը որոշել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարդը՝ քաղաքական գործիչ լինելու համար, եւ այդ ամենից բացի՝ նաեւ անվանարկել։
Երբ շարքային քաղաքացին է անվանարկում նախագահին, զայրանում են, բայց շարքային քաղաքացին դրա իրավունքն ունի. ինքը կարող է զայրացած լինել ինչ-որ գործունեությունից, սոցիալական վիճակից եւ այլն։ Բայց նույն իրավունքը չունեն բարձրաստիճան պաշտոնյաները, առավել եւս՝ հանրապետության նախագահը։
Կարդացեք նաև
Սակայն դա տեղի ունեցավ, իշխանությունները դրանով իրենց դրեցին օրենքից դուրս։ Պարոն Ծառուկյանն ընդունեց այդ մարտահրավերը, սակայն մնաց մենակ, ինչի համար էլ նա հրաժարվեց քաղաքականությունից։
Իսկ հիմա զուտ մարդկային հարաբերություններ են, որոնց մասին թե՛ ՀՀ նախագահը, թե՛ պարոն Ծառուկյանը հայտարարել են, որ իրենք ներքին կյանքում թշնամիներ չունեն։ Մարդիկ կարող են քաղաքական առումով իրար ամեն ինչ ասել, բայց դա քաղաքականություն է։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում