Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հանկարծ. «Ժամանակ»

Հունիս 05,2015 11:07

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ սեպտեմբերին խորհրդարանում լսումներ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, որոնք նվիրված կլինեն կամ պայմանավորված կլինեն հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների 6-ամյակին:

Վեց տարի առաջ հոկտեմբերի 10-ին ստորագրված այդ արձանագրությունները այսօր, ըստ էության, փոշոտվում են Հայաստանի և Թուրքիայի իշխանական դարակներում, իսկ ապրիլի 24-ից առաջ Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները ցուցադրաբար հետ կանչեց խորհրդարանից: Սակայն ստորագրությունները մնում են, և հետևաբար՝ մնում են արձանագրությունները: Սակայն հետաքրքրական է, որ Հայաստանի ազգային ժողովը որոշել է դրանց վեցամյակը նշել լսումներով կամ նշանավորել լսումներով: Եվ սա առավել հետաքրքրական է մի քանի հանգամանքներ հաշվի առնելով:

Նախ՝ Երևանը բազմիցս հայտարարել է, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, և ուրեմն՝ տարօրինակ է, որ Երևանը հանկարծ ինքն է որոշում ինչ-որ խաղարկումներ անել հայ-թուրքական արձանագրությունների շուրջ: Սրանից բացի, հետաքրքիր է, որ Հայաստանի խորհրդարանը արձանագրությունները չի հիշել, օրինակ, հնգամյակին, իսկ վեցամյակը հանկարծ որոշվել է նշանավորել լսումներով: Այս իրողությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք սեպտեմբերյան լսումներում Հայաստանը չի պատրաստվում ինչ-որ մեսիջներ հղել հայ-թուրքական հարաբերությունների մասով:

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930