Հիմա արդեն ակնհայտ է՝ ԲՀԿ նախկին ղեկավարը, որ հավակնում էր դառնալ Երրորդ Հանրապետության ամենաականավոր ընդդիմադիր լիդերը, հայտնվել է շատ ավելի եղկելի վիճակում, քան նույնիսկ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը։ Նրա սրտաճմլիկ պատճառաբանությունները, թե եթե ինքը գնար կտրուկ գործողությունների, արյունահեղություն կլիներ, կրկնությունն է այն փաստարկի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բերում էր Արթուր Բաղդասարյանը։ Այդ նույն փաստարկը վաղուց արդեն չի իջնում Արտաշես Գեղամյանի շուրթերից։
Բայց ավելի կարեւոր է այն, որ, օրինակ, Ծառուկյանի հրաժարումի հայտարարությունից առաջ եւ հետո այս այդ փաստարկի իմաստով որեւէ բան երկրում չի փոխվել։ Ինչպես փետրվարի 13-ին էր երկրում հաստատված կոռուպցիոն, հանցագործ ու մարդասպան իշխանություն, այնպես էլ դրանից հետո եւ մինչեւ հիմա։ Ինչպես այն ժամանակ էր Սերժ Սարգսյանը մարդասպան, այնպես էլ՝ դրանից հետո եւ մինչեւ հիմա։
Ու եթե փետրվարի 13-ին մի բան էր ասել պարոն Ծառուկյանը, մեկ շաբաթ հետո բոլորովին ուրիշ բան, նշանակում է ճիշտ է այն փաստարկը, թե պարոն Ծառուկյանը իրականում այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում։ Այս իմաստով գուցե շտապում ենք՝ Սերժ Սարգսյանի կողքին նրա հայտնվելը մեկնաբանելով։ Միգուցե ժամանակ է հարկավոր, որ պարոն Ծառուկյանի վերլուծական կենտրոնները վերլուծեն ստեղծված իրավիճակը, հասկանան՝ իրականում նա եղե՞լ է «Հայաստան» կինոթատրոնի բացմանը, թե՞ չի եղել, կամ, ավելի ճիշտ՝ հասկացե՞լ է որտեղ է գնում, թե՞ չի հասկացել։ Իմիջիայլոց, հետաքրքիր է՝ հիմա որտեղ եւ ինչով են զբաղվում այն ականավոր վերլուծաբանները, ովքեր համարում էին, որ պարոն Ծառուկյանը հայկական Իվանիշվիլի է, Ջուղաշվիլի եւ Լենին՝ վերջապես։ Նրանք ընդհանրապես պատասխանատվության որեւէ բաժին զգո՞ւմ են իրենց ասածների եւ արածների համար։ Չնայած՝ մեծ հաշվով, սա ի՞նչ է փոխում, ո՞ր:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում