Լրահոս
Օրվա լրահոսը

Հաւասարութիւն. խոստումներ եւ իրականութիւն. asbarez.com

Հունիս 05,2015 10:59

Արդեօք յաջողուե՞ց մեզ անկախութեան թանկ ու խիտ քսանհինգ տարիների ընթացքում կառուցել քաղաքացիական հասարակութիւն, հասնել սեռերի փաստացի իրաւահաւասարութեան:

Հանրային, քաղաքական կեանքի բազմաթիւ երեւոյթների պէս, այս հարցին նոյնպէս դժուար է միանշանակ պատասխան տալը:

Եթէ քաղաքացիական հասարակութիւնը դիտարկենք որպէս հասարակական կազմակերպութիւնների, ինստիտուտների կամ խմբերի կամաւոր գործառոյթ, որի շուրջ համախմբւում են տուեալ երկրի քաղաքացիները՝ փոփոխելու-հակազդելու որեւէ մասնաւոր կամ պետութեան կողմից որդեգրուած քաղաքական, սոցիալական տնտեսական գործընթաց (սա Լոնդոնի քաղաքական դպրոցի սահմանումն է), ապա դժուար է դրական գնահատական տալը:

Քաղաքացիական հասարակութիւնը նաեւ հանրութեան տարբեր շերտերի, այդ թւում՝ կանանց եւ տղամարդկանց համագործակցութեան ու փոխազդեցութեան բազմաշերտ յարաբերութիւն է ենթադրում, ուր անխուսափելի անհրաժեշտութիւն են պետութեան կողմից երաշխաւորուած մարդկային իրաւունքներն ու ազատութիւնները, անհատի տնտեսական անկախութիւնը, նրա անհատական իրացման ու անհատական ինքնորոշման իրաւունքը:

Եւ, ի հարկէ, սրանք ժողովրդավարական պետութեան արմատական բաղադրիչներն են, օդի պէս անհրաժեշտ ոչ միայն սոցիալական պետութեան, այլեւ՝ հանրային ու քաղաքակրթական առաջընթացի համար:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930