Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Այվազյան. «Շատ կարեւոր է այսօր նոր ազգային հանրագիտարան ունենալը». «Հրապարակ»

Հունիս 05,2015 10:54

Հարցազրույց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի հետ

– Սովետականից դուրս, նոր հանրագիտարանի կարիք այսօր չունի՞ մեր հասարակությունը, եւ ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք այդ ուղղությամբ։

– Այստեղ՝ մեզ մոտ, կան մարդիկ, ովքեր աշխատում են հիմնադրման օրվանից, 40 տարուց ավելի, եւ ափսոսում եմ, որ նրանց թիվը հիմա բավականին քիչ է։ Բայց քանի դեռ հնարավոր է եղած ուժերով՝ համախմբված նոր մասնագետներով այս գործը նոր հիմքերի վրա դնել, պետք է նոր հայկական ազգային հանրագիտարան ունենանք։

Ապրիլին, երբ ԳԱԱ ժողովին մասնակցում էր նախագահը, իմ ելույթի ժամանակ ես խոսեցի նոր հանրագիտարանի անհրաժեշտության մասին եւ նկատեցի, որ ըմբռնվեց հարցի կարեւորությունը, թեպետ կոնկրետ որեւէ արձագանք չեղավ։ Հիմա ուզում ենք այդ բանավոր խոսքը նաեւ գրավոր ամրապնդենք եւ ակադեմիայի նախագահի ստորագրությամբ դիմենք նախագահին ու տեսնենք, թե այս գործն ինչ ընթացք կստանա։

Շատ կարեւոր է այսօր նոր ազգային հանրագիտարան ունենալը, որովհետեւ մենք հիմա նոր սոցիալական հարաբերությունների դաշտում ենք, նոր իրավիճակում ենք ապրում, ժողովրդավար ազգային պետություն ենք ստեղծում, ունենք 2-րդ ազգային պետությունը, պիտի կարողանանք այս ամբողջը հանրագիտարանի լեզվով ամփոփել, դնել լուրջ հրատարակության մեջ։ Դա պետք է արվի, որովհետեւ դեռ կորիզը կա, եւ եթե մենք դա անենք, այն միավորող բան է լինելու, որովհետեւ այս գործին լծվելու է ամբողջ բուհական եւ ակադեմիական մտավորականությունը, Սփյուռքում եղած մեր մտավորական ներուժը, եկեղեցին։

– Հիմա Ինտերնետ տիրույթում այնքան շատ է ինֆորմացիան, որ ակամայից դուրս է մղվում ցանկացած գրքային ֆորմատ։ Ւ՞նչ կասեք դրա մասին։

– Այո, հիմա ինֆորմացիան, տեղեկությունն այնքան շատ է, որ հեռվից գուցե կարող է թվալ՝ գրքի տարբերակով պետք չէ, որովհետեւ այս ճանապարհով բարդ է ու երկար, հատկապես, որ կա համացանցը։ Եթե մոտավոր մոտեցում ունենաս, գուցեեւ առաջին պահին կարելի լինի բավարարվել էլեկտրոնային տարբերակով, վերջին հաշվով, մեր խնդիրն ամբողջ հանրագիտարանային դաշտում հայկական նյութ դնելն է։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930