Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան մեկուկես ամսում բազում թեկնածուներից անտառտնտեսության տնօրեն չնշանակեցին

Հունիս 05,2015 10:45

Ապրիլի կեսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Անցած ավելի քան մեկուկես ամսում Իջեւանի անտառտնտեսության տնօրեն չի նշանակվել: Այդ անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է անտառտնտեսության տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը: Իջեւանում տարածված լուրերի համաձայն ՝ բազմաթիվ անձինք են ակնկալում դառնալ անտառտնտեսության տնօրեն:

Նշենք, որ Իջեւանի անտառտնտեսությունում բացահատվել են ապօրինի մեծածավալ անտառհատումներ: ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժին: Այնտեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը»), 296 հոդվածի 1-ին մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը»), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Խոշոր չափերով կաշառք ստանալը» ) եւ 312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալը»):

Ապօրինի կերպով ծառեր հատած եւ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը վերջին 2 հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հետաքրքիր է, Սամվել Ստեփանյանը որքան է ցանկացել քրեական պատասխանատվության ենթարկվել, որ իր կողմից կատարված անօրինականությունների մասին մանրամասն տեղեկացրել է Ոստիկանությանը: Առավել ախմախ և անկապ հայտարարություն երևի թե չի հնչել: Միգուցե ժամանակն է ազնվորեն ասել, որ մարզի դատախազ Տ.Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հ.Աբովյանի կողմից նախաձառնած ”բանբասանք” օպերացիան, համաձայն որի Ս.Ստեփանյանը հանդիսանում էր իրենց նպատակներն ի կատար ածելու ամենահզոր միջոցը, դուրս եկավ հսկողությունից ու միջոցը ներգրավվեց որպես մեղադրյալ /արժանին պետք է մատուցել քննչականի պետ Ա.Մանթաշյանին, մարզպետի և դատախազի կողմից թելադրված խաղի կանոններն անտեսելու համար/:
    Այս ամենից զատ, Իջևանում տարածված լուրերի համաձայն, հիշատակված օրինախախտման մասին Ոստիկանությունն իմացել է ավելի ուշ, իսկ մինչ այդ, Ս.Ստեփանյանին և այլոց կազմակերպված հրավիրել են Տավուշ մարզպետի մոտ, իսկ հետո մարզի դատախազի աշխատասենյակ ու կողմնորոշելով համոզել, որպեսզի նրանք համապատասխան բողոք ներկայացնեն ՀՀ Գլխավոր դատախազին: Թե ինչ է կատարվել հետո, հարգարժան լրագրողը մանրամասն նշել է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930