ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Երեխաների պաշպանության միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար: Սահմանափակ կարողություններով երեխաների համար ադապտացված Հայաստանում առաջին “Good Time” ժամանցային կենտրոնում հյուրերին սպասում էին ամենատարբեր զվարճանքներ ու ատրակցիոններ: Բոլոր երեխաները հնարավորություն ունեին գտնելու իրենց տարիքին ու նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Մեծերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան խաղերին ու մրցույթներին: Հատուկ փոքրիկների համար կենտրոնում կազմակերպվել էր հետաքրքրաշարժ շոու ծրագիր ակրոբատների մասնակցությամբ և համեղ հյուրասիրություն: Երեխաներն անցկացրին հագեցած և հետաքրքիր օր` լի հիացմունքով և ժպիտներով:
Երեխաների և նրանց ծնողների հետ կապի հարցում բանկը սերտորեն համագործակցում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ: Այն զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով և կարևորում է ոչ միայն երեխաների վերականգնողական բուժումը, այլ նաև հոգեբանական օգնություն ցուցաբերելը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգատարության և օգնության կարիք ունեցող երեխաներին: Նման միջոցառումների անցկացման հիմնական նպատակը երեխաների ուշադրությունը ուրախությունով լի կյանքի ուղղությամբ շեղելն է և նրանց օգնելը ինտեգրվել հասարակություն: Երեխաների պաշտպանության օրը միայն տոնական օր չէ, այն նաև հիշեցում է մեծերին, որ երեխաներն անդադար պաշտպանության ու հոգատարության կարիք ունեն»:
Կարդացեք նաև
«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյան. «Երեխաների խնդիրների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր: Երեխաները մեր երկրի ու յուրաքանչյուրիս ապագան են, մենք չպետք է հետաձգենք նրանց խնդիրների լուծումը, այլ զբաղվենք դրանով ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկը մեր բացառիկ գործընկերներից մեկն է, որն արձագանքում է երեխաների խնդիրներին ու պատրաստ է միշտ օգնել նրանց»:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am