Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ո՞րն է Oպերային թատրոնում իմ պաշտոնի իմաստը»

Հունիս 05,2015 15:30

Վերջին օրերին թատերարվեստին առնչվող կուլիսային խոսակցությունների կիզակետում է հայտնվել ճանաչված դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի ռեժիսորական ղեկավարման պատասխանատու Վիգեն Ստեփանյանի ղեկավարությամբ Բրյուսելում հայկական թատերախումբ հիմնելու մասին լուրը: Թատերարվեստի մարդիկ տարակուսում են, թե իրենց կոլեգան ինչպես է համատեղելու աշխատանքն այստեղ եւ արտերկրում:

Չհերքելով լուրը՝ Վիգեն Ստեփանյանը «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Բելգիայում թատերախումբ հիմնելու գաղափարն ինձ առաջարկեց Բրյուսելի հայ մշակութային «Հայ տուն» կենտրոնի ակտիվ անդամներից Սոնա Պետրոսյանը: Մայիսի 24-ին կայացավ հայտարարված ունկնդրումը, ընտրեցինք հայազգի շուրջ 20 արտիստների, որոնց մեջ կան մասնագիտությամբ ռեժիսորներ եւ դերասաններ»,- ասաց արվեստագետը: Նա հավելեց. «Նույնիսկ ծիծաղելի են պտտվող խոսակցությունները: Չէ՞ որ աշխարհում վաղուց գործում է հրավիրյալ գեղարվեստական ղեկավարների, ռեժիսորների, դիրիժորների ինստիտուտը, մանավանդ որ չգիտեմ, թե որն է Օպերային թատրոնում իմ պաշտոնի իմաստը. ռեժիսորները չեն կառավարում, եւ իրե՛նց էլ չեն կառավարում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Վիգեն Ստեփանյանի հետ հարցազրույցի մանրամասները կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930