Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խոսնակը՝ Էրդողանի հակահայկական հայտարարության մասին

Հունիս 04,2015 22:33

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ,  Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է Թուրքիային ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց Թուրքիան այդտեղ որևէ անելիք չունի:

«Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հանդես է եկել նման առաջարկով: Սակայն պետք է նախ ասեմ, որ բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, որ Ադրբեջանը երբ ուզենա նման առաջարկներ անի: Երկրորդը, ինչը ես շատ եմ կարևորում, այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Մինսկի խմբի եռանախագահողների գործող ձևաչափն ամենաօպտիմալն է»,- անդրադառնալով ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկել է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմը, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովի խոսքով, ակնհայտ է՝ ուր են տանում Ադրբեջանի ձգտումները՝  Թուրքիային խցկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. «Ինչն անհնար է: Թուրքիան բանակցային գործընթացում որևէ անելիք չունի և չի էլ կարող ունենալ»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Թուրքիայի գլխավոր թշնամիները հայկական լոբբին, համասեռամոլները և լրագրողներն են՝ պարոն Շարմազանովը շարունակեց. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը ցույց է տալիս նրա իրական քաղաքական դեմքը, նրա հակահայկական լինելը և այն, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը հեռու է ժողովրդավարական լինելուց:  Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ապրում է բարդույթներով, որը կոչվում է հայկական բարդույթ: Իհարկե, սա նոր բան չէ:  Ափսոսում եմ, որ այդպես է, սակայն, փաստ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930