էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների բաց թե փակ լինելու հարցը կորոշեն պատգամավորները: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովը. «Կարծում եմ՝ եթե մեր խնդիրը հարց լուծելն է, ոչ թե շոու անելը, պետք է փակ լինի»:
ՀՀԿ խոսնակը կրկնեց՝ իշխանությունը կողմնակից չէ անհիմն թանկացումներին. «Դեռ չտեսած թանկացումները՝ թանկացումների մասին մի խոսեք»:
Ինչ վերաբերում է թանկացումից դժգոհողների հայտարարությանը, թե եթե թանկացում լինի, իրենք չեն ընդունի այս իշխանություններին, Շարմազանովը շարունակեց. «Առաջին հերթին մեզ ձեռք չի տալիս, որ թանկացում լինի»:
Անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը՝ պարոն Շարմազանովը կարծիք հայտնեց, որ 17 դրամը օբյեկտիվ առաջարկը չէ, որ արվել է. «Բայց սա իմ տպավորությունն է, իսկ իմ տպավորությունը մասնագիտական չէ»:
Կարդացեք նաև
Հարցին, իսկ ինչո՞ւ էր «Հայաստան» կինոթատրոնի բացման օրը Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի կողքին, երբ ավելի վաղ նրան չարիք էր համարում, տարօրինակ չէ՞, պարոն Շարմազանովը դիտողություն արեց՝ կոռեկտ չէ ձեր հարցը. «Եթե լավ լրագրող եք, ապա ինձ համար զարմանալի է ձեր նման հարցադրումը… Գագիկ Ծառուկյան գործչի թեման մեզ համար փակված է, ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից, էն մարդը քաղաքականությունից դուրս է եկել, թողեք հանգիստ աշխատի»:
Հարցին, թե հիմա ինչ հարաբերությունների մեջ են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խոսնակը «կարճ կապեց». «Ի վերջո, փետրվարի 12-ին եղել են քաղաքական գնահատականներ, ավելացնելու բան չունեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ