Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը

Հունիս 04,2015 20:57

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրային խորհուրդը լիագումար նիստում քննարկեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ նիստից հետո հնչած բոլոր առաջարկներն ու քննադատությունները կամփոփեն մեկ փաստաթղթում, որը կներկայացնեն կառավարությանը և ՀՀ նախագահին:

Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանն, օրինակ, առաջարկում է ընդունել նորմատիվներ, որոնց համաձայն աշխատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը հստակեցրեց, թե «մենք չենք վիճում ՀԷՑ-ի հետ, ՀԷՑ-ի հետ պետք է վիճի հանձնաժողովը»: Նշենք, որ Հանրային խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930