Ինչպես արդեն տեղեկացրել ենք,ՀՀ նախագահի նստավայրի առաջ միջադեպ էր տեղի ունեցել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ակցիայի ժամանակ: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին և քաղաքացի Արայիկ Պետրոսյանին ոստիկանները բերման էին ենթարկել:
Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին տեղեկացրեց, որ իրեն չեն տարել ոստիկանական բաժանմունք ու մանրամասնեց. «Տեսանյութերից էլ երևում է, որ ոչ մի պահանջ ոստիկանների կողմից ինձ չի ներկայացվել: Քաշ են տվել, գցել մեքենան: Անօրինականությունը սովորական առօրյա է դարձել: Ինձ բաժին չեն տարել, ճանապարհին մի տեղ կանգնեցին ինձ մեքենայից ցած գցեցին ու գնացին»: Մեր հարցին՝ խնդիրը Ձեզ նախագահականի դիմացից հեռացնե՞լն էր, պարոն Գասպարին խուսափեց գնահատական տալ ու նշեց. «Մեկնաբանել չեմ կարող, բայց մտքներին ինչ փչում, անում են: Ամենաթողություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ