ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում:
«Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած հարուստ փորձ, որի կիրառման դեպքում ևֆրանսիացի մասնագետների հետ սերտ համագործակցության շնորհիվ մեր երկրում գինեգործությունն ու պանրագործությունը զարգացման նոր փուլ կմտնեն», – նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այդ ոլորտների զարգացումն առավել արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո: Այս համատեքստում նախարարը ընդգծել է Հայաստանում համատեղձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` ստացված արտադրանքը հետագայում ԵՏՄ շուկա արտահանելունպատակով: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ շնորհիվ Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆրանսիական կողմի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ այդ արտադրանքը ԵՏՄ շուկայում մեծպահանջարկ կունենա:
Կարդացեք նաև
Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ֆրանսիական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ ճանաչողական բնույթ կրող այս այցը կունենա շարունակական բնույթ և հիմք կհանդիսանա հետագայում տեղացի գինեգործների հետ սերտ ու արդյունավետ համագործակցության հաստատման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին