Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թո՛ղ  մեծարգո պարոն  ոստիկանապետը պատասխանի, թե ինչո՞ւ է ղասաբներին նորից պաշտոնի բերում»

Հունիս 04,2015 18:38

Ինչպես  տեղեկացրել ենք,  նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն  իր հին պաշտոնում է վերանշանակել մեկ ու կես  տարի շարունակ կադրերի ռեզերվում գտնվող  Շիրակի մարզային փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին: Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել էր  նախորդ տարվա փետրվարին, երբ Վարդան Ղուկասյանի որդին միջադեպ էր սարքել  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ:

Այդ ժամանակ կոլեգիայի նիստ հրավիրելով, Վլադիմիր Գասպարյանը «թափահարել էր»  Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, նաև  փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին՝ հայտարարելով  «Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»:

Վահրամ Ենգոյանին  պաշտոնազրկելու փաստն էլ Վլադիմիր Գասպարյանը  մեզ հետ զրույցում հիմանավորել էր նրանով, որ նրանք  չեն   հասկանում, որ ոստիկան են, որ վեր պետք է կանգնեն քավոր-սանիկական, ազգակցական, ցեղական կապերից: Նա խոստացել էր համակարգը մաքրել  բոլոր վարկաբեկողներից՝ նկատի ունենալով  նաեւ պաշտոնազրկվածներին:

Նման  դատափետումներից հետո Վահրամ Ենգոյանին պաշտոնի վերանշանակելը  իրոք զարմացրել է  շատերին, սակայն  ամենից շատ զայրացրել է  Վարդան Ղուկասյանի  աղջկա փեսացուի սպանության գործով դատապարտված  Հարություն Սարգսյանի մորը՝ Անահիտ Նիկոլյանին:  Տիկինը դիմել է Aravot.am-ին ՝  այս փաստի առթիվ իր վրդովմունքը հայտնելով Վլադիմիր Գասպարյանին:

Հիշեցնենք, որ ըստ Հարություն Սարգսյանի ցուցմունքի, Վահրամ Ենգոյանը Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ միասին դաժան ծեծի ու կտտանքների է ենթարկել  իրեն, որպեսզի իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը: Նկատենք, որ նախկին ոստիկանապետի ու փոխոստիկանապետի նկատմամբ անգամ քրեական գործ հարուցվեց այս փաստի առթիվ, որը, սակայն, ըստ Անահիտ Նիկոլյանի, կարճվել է:

Անահիտ Նիկոլյանը, զայրացած այս նշանակումից, ասաց. «Վլադիմիր Գասպարյան, այդ դուք չէի՞ք, որ ասում էիք ղասաբներից պիտի ազատվեք,  հիմա էդ Ենգոյան Վահրամը որ եկել է՝ ո՞ւմ տունը պտի քանդի, ո՞ւմ օջախը պիտի մարի նորից, կրիմինալին նորից պարարտացնելո՞ւ է ինքը, նա կարտոֆիլագործ է, ճակնդեղագործ, ոչ թե ոստիկան: Նա ծեծել, ջարդել էր, կտտանքների էր ենթարկել իմ տղային, փնթի գործ սարքելով  նրա վրա: Այդ խոշտանգումներից ու պատճառած  տառապանքներից հետո մտածում էին, որ իմ տղան չի ապրի, կկախվի… Նա նախապես ասեց, թե Հարություն Սարգսյանը ծեծված, ջարդված հասել է ոստիկանություն, եթե անձը  խոշտանգված մտել է ոստիկանություն հոր հետ,  բա դու չե՞ս ասում՝ էս ի՞նչ է վիճակդ, քաղաքացի ջան, էդ պահին գործ հարուցեիր… Իհարկե, նրա ասածը սուտ է, որովհետեւ իմ տղան իր հոր հետ հագած, կապած ներկայացել է ոստիկանություն, որից հետո քննչականում կանգնեցին, ասացին ՝ չէ, էդ խոշտանգումները կատարեցին Վարդան Ղուկասյանները: Ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանները օջախներ մարող են, բայց էս պարագայում նրանք գործ չեն ունեցել իմ երեխայի հետ, ո՞նց կարող եմ զրպարտել նրանց:

Ես չեմ զարմանա, որ  ՀՀ երկրորդ քաղաքի քրեական հետախուզության  պետի տեղակալ Հրայր Քալաշյանին, կալանքից դուրս գալուց հետո վարչության պետ կամ նախարար տան: Հեչ չեմ զարմանում այլեւս  այս նշանակումներից, իշխանությունները վաճառվում են, նրանք էլ առնում են: Ինչի՞ եք էս քաղաքը նորից կրիմինալի վերածում: Բաբակեխյան Կարենն ու Վահրամ Ենգոյանը 4.30 իմ տղայի վրա զեկուցագիր են գրել, որ Հարություն Սարգսյանին բերման են ենթարկում Կարեն Եսայանին սպանելու համար, եթե չկա դիակ, ով ում է սպանել, իսկ դիակը գտել են 8.30՝ Վարդան  Ղուկասյանն իր թիմակիցներով…»:

Տիկինը  դժգոհեց, որ ինքը մշտապես հերթագրվում է  Վլադիմիր Գասպարյանի մոտ մտնելու համար, սակայն վերջինս միշտ հրաժարվում է իրեն ընդունել, տեղակալներն են ընդունում:  «Ես հերթագրվում եմ  Վլադիմիր Գասպարյանի մոտ, բայց ընդամենը մի անգամ եմ նրան տեսել, գնացել էի ասելու, որ իմ տղան ոստիկանապետի զոհն է, նա բացարձակապես կապ չունի այդ սպանության հետ: Բայց երկրորդ օր Բաբակեխյան Կարենի հորդորով ինքը հայտնեց, որ հանցագործությունը բացահայտված է, հանցագործը ձերբակալված է, էդ ո՞ր պագոնավոր իշխանապաշտպանները դեմ դուրս կգային Վովա Գասպարյանին  եւ չէին աշխատի ընդդեմ իմ տղայի… Չնայած չոր կեղտը մարդու փեշին չի կպնում… Ես մտածում եմ, որ էդ Ենգոյան Վահրամը անփոխարինելի մարդ է…», -զայրացած ասաց Անահիտ Նիկոլյանը:

Ի դեպ, այս թեմայի շուրջ ՀՀ ոստիկանությունից կամ հենց փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանից պարզաբանումներ ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան: Այսօր մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել փոխոստիկանապետի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին  այդպես էլ չպատասխանեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. says:

    Յա դու , յա քու “անմեղ” տղեդ, ամոթ օր ունենաս, ձենդ կկտրես ու կքայլես քու գեղդ,բայց դե ամոթը ուր, դու ուր ,Ano

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930