Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենգուրու»-ն մաթեմատիկային աջակից

Հունիս 04,2015 18:02

2010 թվականից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն անցկացվում է նաև Արցախում: 2015 թ. ապրիլի 2-ին ԼՂՀ-ում այս մրցույթին մասնակցել է 65 դպրոցի 3-12-րդ դասարանների մոտ 2000 աշակերտ՝ 5 տարիքային խմբերով: Քաշաթաղի շրջանից Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1միջնակարգում կենտրոնացված կարգով մասնակցեցին հյուսիսային թևի, իսկ Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցում՝ հարավային թևի ընդհանուր 20 հանրակրթական դպրոցի շուրջ 160 աշակերտ: Հունիսի 3-ին Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 3 միջն. դպրոցի դահլիճում կայացավ «Կենգուրու-2015» մրցույթում հաղթողների մրցանակների հանձնումը: Նրանցից հինգը՝ Արամ Պիլիյանը (Ստեփանակերտի թիվ 1 դպրոց, 4-րդ դաս.), Տիգրան Կիսիբեկյանը (Ստեփանակերտի թիվ 2 դպրոց, 5-րդ դաս.), Անի Շահրամանյանը (Ասկերանի միջնակարգ դպրոց, 5-րդ դաս.), Ալեքսեյ Գալստյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, 6-րդ դաս.), Հերմինե Դայիյանը (Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, 8-րդ դաս.) գրանցել են լավագույն արդյունքներ՝ հաղթահարելով միավորների պահանջվող շեմը: 60 մասնակիցներ լավագույն են ճանաչվել՝ իրենց դպրոցներում հավաքելով առավելագույն միավոր: Քաշաթաղի շրջանից հատուկ մրցանակի են արժանացել 14 աշակերտ՝ Բերձորի թիվ 1(Գայանե Ըռքոյան. 6-րդ դաս. երկրորդ անգամ է դառնում մրցանակակիր) և թիվ 2(Օրդիյան Անահիտ-4-րդ դաս.), Կովսականի(Գրետա Անդրեասյան և Անի Նազարյան-5-րդ դաս.), Կերենի(Վլադիկ Հովհաննիսյան. 5-րդ դաս.), Ղազարապատի(Դավիթ Ավագյան. 6-րդ դաս.), Ծաղկաբերդի(Հասրաթյան Սաթենիկ. 6-րդ դաս.), Գետամեջի(Անահիտ Ղևոնդյան. 3-րդ դաս.), Երիցվանքի(Գարեգին Անդրյան. 6-րդ դաս), Տիգրանավանի(Վահե Կնյազյան. 5-րդ դաս.), Աղաձորի(Գոհար Անտոնյան. 4-րդ դաս.), Արծվաշենի(Լևոն Խաչատրյան. 7-րդ դաս.), Կումայրիի(Լուսինե Հայրապետյան. 5-րդ դաս.) և Հայկազյանի(Վահագն Մանասյան. 4-րդ դաս.) հանրակրթական դպրոցներից:

Kenguru_2

ԼՂՀ ԿԳ փոխնախարար Մ. Համբարձումյանը, ով մշտապես օժանդակել է մրցույթի կազմակերպիչներին, շնորհավորեց հաղթող դպրոցների անձնակազմերին, աշակերտներին, նրանց ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով մրցույթին մասնակցելու, հաղթելու համար: Տեղեկացրեց, որ «Կենգուրու»-ն Արցախում անցկացնելու գործում մեծ է «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցական միջազգային մրցույթների ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանի դերը: Շ. Կարապետյանը նույնպես շնորհավորեց հաղթողներին և ներկայացրեց «Կենգուրու» խաղ-մրցույթի պատմությունը, նպատակները, խնդիրները: 24 տարի առաջ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցչի՝ մաթեմատիկա առարկան հետաքրքիր դարձնելու համար հնարած խաղի գաղափարով Ֆրանսիայում անցկացվեց այս մրցույթը, որին մասնակցում էին 120 հազար ֆրանսիացի երեխաներ, իսկ այժմ ամբողջ աշխարհում մասնակից երեխաների թիվն ավելի քան 7 մլն է, մասնակից երկրներինը՝ 67: Հետաքրքիր է, որ Ավստրալիայում այս մրցույթը չի անցկացվում:

Տեղեկացրեց նաև, որ «ԱՅԲ» կրթական հիմնադրամը, որն այսօր կարևոր դեր է կատարում կրթական, դպրոցաշինության բնագավառում, ստեղծվել է 2006 թվականին՝ ի շնորհիվ 8 հայ հիմնադիրների, ովքեր մեծ դեր են կատարում մի քանի երկրների գիտական տարբեր բնագավառներում: Տեղեկացրեց նաև, որ Միջազգային մրցույթները՝ «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար», «Մեղու», Հայաստանում և Արցախում ամեն տարի իրենց շարքերն են ընդգրկում մեծ թվով աշակերտներ։ Այնուհետև հաղթող դպրոցներին հանձնվեցին հավաստագրեր և «Կենգուրու 2014. Խնդիրներ և լուծումներ» գիրքը: Հաղթողները նույնպես ստացան պարգևները: 100-ից ավելի միավոր հավաքած աշակերտներն արժանացան նաև պատվոգի և խորհրդանշական կենգուրու խաղալիքի: Միջոցառմանը ներկա էին նաև Ստեփանակերտի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Սիրվարդ Թամազյանը, ով Քաշաթաղում համակարգում է այս աշխատանքները և ԼՂՀ ԿԳՆ «Լուսարար» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր Սվետլանա Խաչատրյանը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930