Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Այս իշխանությունները պիտի հեռանան, որովհետեւ ժողովրդին ընտրության հնարավորություն չեն տվել». Azatamart.am

Հունիս 04,2015 17:55

Azatamart.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Դուք  մայիսի 27-ին Ազատության հրապարակում էիք: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված հավաքին Ձեր մասնակցությունը ինչո՞վ էր պայմանավորված: Կուզենայի հասկանալ Ձեր՝  ոչ քաղաքական միջոցառմանը ներկա լինելու հանգամանքը:

-Ես մասնակցում եմ ոչ քաղաքական միջոցառումներին՝ ընդունելով, սակայն, որ դրանք Հասարակական կազմակերպությունների գործը պիտի լինեն, եւ ճիշտ է, որ դրանցով հենց ՀԿ-ներն են զբաղվում: Այդ  կազմակերպությունները իշխանափոխություն չեն պահանջում, իրենք խնդիր չունեն համակարգը փոխելու, իրենց խնդիրը կոնկրետ հարցի շուրջ է, տվյալ դեպքում՝ հոսանքի թանկացման եւ եթե  հաջողեն, կհամարեն, որ հաղթել են, եւ շատ ճիշտ կլինի դա:

Քաղաքական կուսակցություններս ավելի գլոբալ խնդիրներ ունենք՝  համակարգային առումով լուրջ փոփոխությունների խնդիր, եւ այստեղ հիմնական լուծումը տեսնում ենք իշխանափոխության մեջ: Եվ մեզնից ավելի շատ հասարակությունն է  սպասում  ելքերի ու ճանապարհների՝ այդ խնդրին հասնելու համար:

Այս առումով նման  միջոցառումներին մասնակցում եմ որպես քաղաքացի, չեմ մոտենում հարթակին, չեմ ուզում այդտեղ երեւալ՝ չխանգարելու համար տվյալ կազմակերպությանը կամ նախաձեռնությանը, չքաղաքականացնելու համար միջոցառումը եւ չկաշկանդելու  համար նրանց իրենց ասելիքների մեջ:

-Բայց մեկ է՝  նման հարցերն  առնչվում են քաղաքականությանը, անհնար է դրանք դուրս դնել քաղաքականությունից, չէ՞: Ի՞նչ տպավորություն ունեցաք այդ ակցիայից: 

-Իհարկե, մանավանդ  մեր կարգի երկրներում ամեն ինչ առնչվում է քաղաքականությանը, թեեւ խնդիրները, որոնք բարձրացնում են  տարբեր ՀԿ-ները՝ կոնկրետ թեմայով, առանձին վերցրած քաղաքական չեն: Ես որոշ ոչ քաղաքական կազմակերպությունների մոտեցումները չեմ ընդունում, երբ ասում են՝ թող  քաղաքական ուժերը չերեւան, կամ եթե գալիս են, շնորհակալ ենք իրենցից, բայց այստեղ մենք ենք: Քաղաքական փորձառություն ունեցող մարդը գիտի նաեւ  դրված խնդիրների առումով արվելիք քայլերը եւ  տվյալ պարագայում կարող է խորհուրդներ տալ:

Ինչ վերաբերում է հավաքից տպավորությանս, կոնկրետ առաջարկ, խոսք չլսեցի, չհասկացա, թե հաջորդ քայլը որն է լինելու, եթե առաջինը ոչնչի չհանգեցնի կամ այդ պահանջը ում էր ուղղված: Խոսքը պիտի այնպես ձեւակերպվի, որ սովորական մարդը, շարքային քաղաքացին, որը էներգետիկ կամ տնտեսագետ չի, հասկանա, թե  ինչ են ասում, ինչ են պահանջում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930