Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.80C (2001թ.)
· • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.70C (1967թ.)
· • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C
·
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն