Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակը գրանցված չի եղել եւ փորձաքննություն չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ այս հասցեն սեփական տուն է, իսկ սեփական տների վերելակները ենթակա չեն գրանցման եւ փորձաքննության անցկացման: Վլադիմիր Հովսեփյանի փոխանցմամբ՝ չկա որեւէ մարմին, որը վերահսկի սեփական շենքում վերելակների տեղադրման հարցը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում