Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանն՝ իր թանկ կոստյումի մասին. «Եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ» (Տեսանյութ)

Հունիս 04,2015 17:19

Այսօր Aravot.am-ը ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրեց՝ երբ Դուք գալիս եք ԱԺ՝ պատասխանելու ընդդիմադիրների հարցերին, պարբերաբար հնչեցվում են քննադատություններ Ձեր եւ Ձեր տիկնոջ հայտարարագրած 6 մլն դոլարի դրամական միջոցների մասին, այն մասին, որ Ձեր կոստյումն ավելի թանկ արժե, քան մանկավարժի 4 տարվա աշխատավարձը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները այն ֆոնին, որ մենք ապրում ենք սոցիալապես անապահով երկրում:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ»:

Մեր դիտարկմանը,որ հաշվի առնենք, Դուք միշտ բարձր պաշտոններ եք զբաղեցրել եւ այդ գումարների ծագումը անհայտ է՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Էդքան ձեզ հուշում եմ, վերլուծություն գնացեք արեք, թե երբ եմ ես հայտարարագրել՝ երբ որ չեմ ունեցել որեւիցե բարձր պաշտոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930