Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյան. «Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել» (Տեսանյութ)

Հունիս 04,2015 17:12

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ սնանկացրեցիք ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին՝ պատասխանեց. «Ո՞ւմ, հիմա դուք լուրջ մեղադրանք եք ասում: Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել: Աշոտ Աղաբաբյանի գործունեության նկատմամբ մեր քննչական մարմինը, հարկային մարմինը որոշ խախտումներ է արձանագրել եւ Աշոտ Աղաբաբյանի ձեռնարկությունը վճարել է այդ հարկերը, ի՞նչ սնանկացման մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ նա մեկնաբանում է՝ վճարեցի եւ սնանկացա՝ Գագիկ Խաչատրյանն արձագանքեց. «Խնդրում եմ, ուրիշ դաշտեր չտանեք, ինքը նման բան չի ասում: Դրա համար ինքը դիմել է դատարան, իր իրավունքները պաշտպանում է: Դատարանում կճշտվի»:

Հարցին՝ արդյոք ձեզ չի՞ կաշկանդում այն, որ այս կամ այն գործարարը ՀՀԿ անդամ է՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ Աշոտ Աղաբաբյանի հարցը չէր լինի, եթե կաշկանդեր. «Մեզ ընդհանրապես ոչ մի բան չի կաշկանդում: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս բիզնեսին, տնտեսվարող սուբյեկտներին անունով, պաշտոնատար անձերով, պատգամավորական պատկանելությունով չքննարկեք: Դա մեր համար շատ վատ գործառույթ է, եւ մեր ֆինանսների նախարարությունն արգելում է նման մոտեցումը: Որովհետեւ դուք պատկերացնո՞ւմ եք ինչ հետեւանքներ կունենա դա: Մենք նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտ իրենց՝ հարկ վճարողի հաշվի համարով: Դուք պատկերացնո՞ւմ եք ֆինանսների նախարարությունը խորանար, թե ով ինչ ունի այս երկրում: Պատկերացրեք ներքեւի օղակները, դուք կարո՞ղ եք կառավարել վիճակը»:

Հարցին՝ չե՞ք խորացել՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, պետք չի խորանալ: Չեն խորանում: Այն տեղեկատվությունը, որին տիրապետում են, տիրապետում են, բայց դա չեն օգտագործում: Պատկերացնո՞ւմ եք՝ բիզնեսները, ըստ պաշտոնատար անձանց, ըստ պատգամավորների, չգիտեմ խմբերի»:

Երբ ճշտեցին՝ բա ինչո՞ւ է ժողովուրդը համոզված, որ հենց այդպես է, որ կա՝ նախարարը հերքեց. «Ոչ, չկա նման բան: Օրինակներ ներկայացրեք, չեք ներկայացնում: Հիմա եթե դուք կաշկանդված եք անուններ տալու, բա ինչի՞ ես ուզում, որ մենք անուններ տանք: Եթե տենց կաշկանդված աշխատենք, ուրեմն բյուջետային մուտքերն էլ չի լինի, ոչ մի բան իրականության մեջ չի փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930