Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Կազանում միայն հաղթանակներ է տարել

Հունիս 04,2015 16:36

Կազանում ընթացող Ռ. Նեժմետդինովի գավաթի 37-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում) կայացած չորս տուրերում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ 5-րդ տուրում Ռոբերտը սեւերով խաղում է ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովի հետ:

Հայաստանցի մյուս երկու շախմատիստները՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը, վաստակել են, համապատասխանաբար, 3,0 եւ 2,5 միավոր, իսկ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան իր անվան դիմաց գրանցել է 2,0 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tat-chess.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930