Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը ՀԾԿՀ-ի առջեւ խնդիր է դրել օբյեկտիվ գնահատականներ տալ. Լեռնիկ Ալեքսանյան (տեսանյութ)

Հունիս 04,2015 16:05

«Այս դեպքում քրեական գործերը հարցի լուծումներ չեն»,- հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, որ էներգահամակարգը չափազանց բարդ ինժեներական համակարգ է: Այդ համակարգն ամբողջ աշխարհում պահանջում է հետեւողական արդիականացում եւ շահագործման պայմանների բարելավում, ինչը տեղի չի ունեցել. «Բայց մենք, լինելով պատգամավորներ, բազմիցս արտաքին պարտք կազմող ինստիտուտներով գումարներ ենք ուղարկել այդ նպատակի համար: Այդ գումարները նպատակի համար չեն ծառայել, բնականաբար, այդ համակարգները գտնվում են ողորմելի, խեղճ վիճակում»:

Bostanjyan

Ըստ նրա՝ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է արդիականացնել համակարգը. «Բայց պետք է պատասխանատվության ինստիտուտ սահմանվի, ո՞ւր են այդ փողերը: Գրեթե 250-300 միլիոն դոլարին համապատասխանող գումար հօդս է ցնդել: Տարբեր խոսակցություններ կան. Մեկը սուր հայացքով ասում է՝ որոշակիորեն կթանկանա, իբր թե մեծ լավություն՝ 17 դրամ չէ, բայց 16 դրամ կլինի, ինչքան հետաքրքիր է, այսպիսի դրախտային վիճակում ոչ մի երկիր չի ապրում: Մյուսն ասում է՝ հիմնավորված է, ես էլ եմ հասկանում, որ հիմնավորված է, բայց ո՞վ է մեղավոր, որ այդպես է»:

ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ «Հանրապետական» խմբակցությունը փակ նիստ է գումարել, որպեսզի պատգամավորները խնդրի մասին լիարժեք պատկերացում կազմեն. «Երկու-երեք խնդիրներ կային, որոնք ե՛ւ նախարարին, ե՛ւ Նազարյանին, ե՛ւ պատգամավորներին մտահոգում էին, որ եղած գումարները նպատակային չեն օգտագործվել: Երեկ Արարատի մարզում ես մի դեպքի ականատես եղա՝ հոսանքազրկվեց, եւ եթե քամի է լինում հոսանքազրկվում է, եւ 1 օր է պետք, որ ման գան, չարչարվեն եւ վերականգնեն»:

Նա ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ խնդիր է դրվել օբյեկտիվ գնահատականներ տալ, եւ հանել այն ծախսերը, որոնք առաջնային չեն. «Ռոբերտ Նազարյանից որպես կուսակցություն մենք պահանջեցինք ծախսերը, որոնք տեխնիկական վերազինման հետ կապ չունեն, հանել ցանկից: Այստեղ խնդիրը էներգահամակարգի վիճակի մասին է, եւ որ գումարը նպատակային օգտագործվի: Հանձնաժողովի համար մեկ խնդիրը դա է՝ այդ գումարները արդյունավետ են օգտագործվե՞լ, թե՞ ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930