Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարության հերքումը եւ պայթյունի ֆեյսբուքյան արձագանքները

Հունիս 04,2015 15:49

Գրել ենք, որ հունիսի 3-ին,ժամը 12.38 րոպեի սահմաններում Տավուշի մարզի բնակիչները լսել են հզոր պայթյունի ձայն: Փորձել ենք դրա պատճառը իմանալ Տավուշի մարզային փրկարար վարչությունից, սակայն՝ ապարդյուն:

Հունիսի 3-ին ժամը 21.22-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը այդ մասին տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հունիսի 3-ին, ժամը 18.00-ից սկսած էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ հզոր պայթյունի ձայն է լսվել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում: ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել մարզի բոլոր օպերատիվ ծառայությունների, համայնքների ղեկավարների հետ և ճշտվել, որ ՀՀ տարածքում որևէ պայթյուն տեղի չի ունեցել»:

Որտեղի՞ց է ծագել հզոր ձայնը: Մեր հրապարակումից հետո Ֆեյսբուքում այդ կապակցությամբ մեծ քննարկում է ծավալվել: Ֆեյսբուքի օգտատեր Սուրեն Չոբանյանը գրել է. «Էդ պայթյունը եղել է միանշանակ: Ընդ որում՝ Իջեւանում լսվել է մոտավորապես 8-9 վայրկյան ավելի շուտ, քան Նոյեմբերյանում»:

Նառա Մովսիսյան անունով օգտատերը գրել է. «Ահավոր պայթյունի ձայնը լսվել է նաև ք. Ախթալայում, թվաց, թե երկրաշարժ է»:

Արարատ Ալիխանյանը գրել է. «Իջեւանում այնպես ձայն եկավ, կարծեցինք, թե ավտո պայթեց»:

Խաժակ Թանանյանը գրել է. «Հարևան Ռուսթավի քաղաքում այդ ձայնը լսվել է իսկ ԱԻՆ – ը չի լսել, որովհետև ով փորձի «լսել» և այդ մասին բարձրաձայնել՝ գործից կազատեն … ճճճճճճճճճճճճճճճ : Հայկական վարիանտ»:

Սարգիս Տեր-Հակոբյան-Գասպարյանը նշել է. «Եթե հիշում եք, խորհրդային շրջանում կային ռազմական ինքնաթիռներ, որոնք անձայն թռչում էին, հետո լսվում էր ուժեղ պայթյունի ձայն: Պայթյունից հետո նշմարվում էր ինքնաթիռը, երևում էր հետևից արձակված ծուխը և լսվում էր ինքնաթիռի ձայնը: Այս ամենը դիտարկվել է երեկվա դեպքից հետո: Տեսնողներ եղել են: Հետևապես պետք չէ անհիմն ենթադրություններ անել: Սովետի ժամանակ 1000 անգամ ենք նման պայթյուններ լսել, բայց գիտեինք ինչի հետևանք է և ուշադրություն չէինք դարձնում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նիկոլայ Գրիգորյան says:

    Այ պարոն Սարգսյան ջան, այն ամենն ինչ ուղղակի առնչություն ունի սահմանամերձ տարածքների հետ, մեր ուշադրության կիզակետում է հատկապես: Եվ եթե ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապ է հաստատել Տավուշի մարզի օպերատիվ ծառայությունների և համայնքների ղեկավարների հետ, ովքեր բոլորը լսել են պայթյունի ձայնը, և ճշտված տվյալներով հաղորդում ենք, որ մեր հանրապետության տարածքում պայթյուն տեղի չի ունեցել, նշանակում է, որ ոչ թե հերքում ենք զորեղ պայթյունի փաստը, այլ արձանագրում ենք փաստը՝ մեր հանրապետության տարածքում պայթյուն տեղի չի ունեցել: Այստեղ ոչ միայն ականջներ են պետք, այլև՝ մի պտղունց տրամաբանություն, թե էլ որտեղ կարող էր լինել:

    • Արման says:

      Պարոն Գրիգորյան ջան,

      Մարզում բոլորն էլ այդ տրամաբանույամբ են շարժվում:Այն, որ գերձայնային ինքնաթիռների հետ են կապում դա ափսուրդ է:Գերձայնային ինքնաթիռի առաջացրաց պայթյունը չէր կարող ամբողջ Տավուշի մարզում լսվեր:Երևակայի բնակչության 90% մտածում է այն ինչ Դուք եք ակնարկում:Ու բոլորին է հետաքրքրում թե իրականում ինչ,որտեղ,երբ էր….Մի հատ ոչ պաշտոնական հայտարարություն գոնե կարելի էր լրատվամիջոցների բերանով բաց թողնել ու ժողովրդի հետաքրքրությունը բավարարել:
      Սարքել եք ինտելեկտուալ խաղ :ՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930