Հունիսի 4-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանը և վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանը:
Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել վեցերորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ`
· ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում,
· ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործում:
Կարդացեք նաև
Քննարկվել են 4 ենթահարցեր` «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը, էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, էներգախնայողության ծրագիրը և երկրաջերմային էներգիայի ծրագիրը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է ստուգել «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման և էներգախնայողության ծրագրերը, իսկ էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի պարագայում աշխատել օպերատիվ վերահսկողության ռեժիմով:
Երկրաջերմային էներգիայի ծրագիրը քննարկելիս պարոն Զաքարյանը հանձնարարել է խորացնել դիտարկման փուլը և առանձին վերլուծել ձեռք բերված տվյալները:
ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի հաղորդագրություն