Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Եվրոպական կազմակերպությունները մոռանում են ադրբեջանցի փախստականների մասին». APA

Հունիս 04,2015 15:05

«Այս մարդիկ, չարաշահելով իրենց ներկայացրած կազմակերպությունների կարգավիճակները, Եվրոպական առաջին խաղերի նախօրեին գործում են որպես Ադրբեջանը պատվերով վարկաբեկողներ»,- այս մասին, ըստ «ԱՊԱ»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Հաջիեւը մասնավորապես մեկնաբանել է երեկ «Open Democracy» կայքում հրապարակված «Սպորտը չի կարող անտեսել մարդու իրավունքները» հոդվածը, որի հեղինակներն են Նիլս Մուժնիեկսը (Եվրոպայի խորհուրդ), Միշել Ֆորստը (ՄԱԿ) եւ Դունյա Միյաթովիչը (ԵԱՀԿ): Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին:

Անդրադառնալով այդ հոդվածին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է. «Իրենց գործողություններով վերոնշյալ անձինք եւս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ թե ծառայում են իրենց ներկայացրած կազմակերպությունների նպատակներին եւ մտադրություններին, այլ՝ նեղ քաղաքական շրջանակների շահերին: Սպորտը եւ Առաջին Եվրոպական խաղերը ծառայում են Եվրոպայում արդիական միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությանը, ընկերությանը, համագործակցությանը եւ խաղաղությանը»:

Հիքմեթ Հաջիեւը նաեւ նշել է, թե երբ խոսք է գնում մարդու իրավունքների վիճակի մասին, ոչ ոք չի համարձակվում խոսել ադրբեջանցի 1 միլիոնից ավելի փախստականների եւ բռնի տեղահանվածների իրավունքների մասին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների հռչակագրում. «Նրանց իրավունքները կորել են Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի արդյունքում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930