Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Գազալցակայանների պայթյունները նպատակ ունեն շեղել մարդկանց ուշադրությունը» (տեսանյութ)

Հունիս 04,2015 14:51

«Ոչ մի պատահական բան տեղի չի ունենում, ամեն ինչ գծագրված է, եւ գիտեք, թե որտեղ է գծագրված»,- հունիսի 4-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով գազալցակայանների պայթյուններին, հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա համարում է, որ կատարվածը նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը: Նրա խոսքերով՝ բնական է, որ գազալցակայանների տնօրինողը, վերահսկողը իրենց հասարակ գործառույթները պատշաճ ձեւով չեն կատարել. «Գերնպատակը հետեւյալն է՝ ընդհանրապես ովքեր մնացել են Հայաստանի Հանրապետությունում՝ մտածեն լրիվ ուրիշ բաների մասին, եւ ընդհանրապես կառավարման մասին չմտածեն»:

Lernik AleqsanyanՍակայն պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, որ կատարվածում ուշադրությունը շեղելու խնդիր կա: Ըստ նրա՝ պայթյունները տեղի են ունեցել, քանի որ ճիշտ վերահսկողության պակաս կա. «Այսօր ամեն մեկը՝ ե՛ւ մասնագետ, ե՛ւ ոչ մասնագետ, այդ սարքավորումները տեղադրում են: Գազը ե՛ւ գազալցակայաններում կա, ե՛ւ բնակարաններում, այն ամբողջությամբ ռումբ է, եւ մի փոքր սխալը, զգոնության պակասը կարող է պայթյունի վտանգ տալ: Դա կախված է եւ վարորդներից: Բալոններ են տեղադրում՝ ճիշտ չպահպանելով անվտանգության կանոնները: Դա նաեւ վարորդների սխալն է, որովհետեւ տեղադրում են հին բալոններ»:

Նա շեշտեց, որ կատարվածը ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ գազալցակայանների, ե՛ւ լիազոր մարմինների կողմից զգոնության պակասի արդյունք է, որոնք պետք է վերահսկեն այդ գործընթացը. «Այստեղ զուտ վերահսկողական գործառույթի խնդիր կա: Այսինքն՝ համապատասխան մարմինները պետք է ժամանակին ստուգեն ե՛ւ գազալցակայանները, ե՛ւ մեքենաները: Ես մեղադրում եմ նաեւ տեխսպասարկողին»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930