Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի՝ «ինֆարկտի» հասցնող նախագիծը քննարկվեց թեժ մթնոլորտում եւ դռնփակ (Տեսանյութ)

Հունիս 04,2015 14:10

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտնի նախագիծը՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից հետ վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:

Հիշեցնենք, սա այն նախագիծն է, որի համար Ալեքսանդր Արզումանյանը նախապես զգուշացրել էր. «Զարուհի՛, նախագիծդ չբերես, որովհետեւ մի 5 հոգի ինֆարկտ կստանան»:

Artak_Zaqaryan_artaqin_hara

Նիստի սկզբում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց, որ այդ հարցը քննարկվի փակ, ինչը հանձնաժողովի անդամների համար տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն ընդդիմացան: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ հանրությունը պետք է իմանա՝ ինչի շուրջ է բանավեճը. «Սա պետական գաղտնիք պարունակող խնդիր չէ, մի խնդիր է, որը վերաբերում է ազգային անվտանգությանը: Հատկապես ապրիլի 24-ից հետո մեր քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս պետք է սա լինի: Հետեւաբար թող ներկայացնեն նախ հիմնավորումներ, թե ինչու պետք է տեղի ունենա փակ նիստ: Չի կարելի ասել մենք փակ ենք ուզում ու դնել քվեարկության: Հիմնավորե՛ք, գուցե հանրությունն ընկալի ձեր հիմնավորումը: Քանի որ չկա հիմնավորում, դա ուղղակի ցանկություն է»:

Սամվել Ֆարմանյանն ասաց. «Ներկայացված նախագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է քարոզչական գործիք ծառայել մեր հարեւանների ձեռքին: Փակ ռեժիմով անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նախագծում տեղ գտած պատմագիտական, մասնագիտական սխալները չհանրայնացնելու մտադրությամբ»:

Artak_Zaqaryan

Հետո Սամվել Ֆարմանյանը դիմեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին. «Պարո՛ն Զաքարյան, մենք կրակը հո չե՞նք ընկել՝ բառի բուն իմաստով: Ամեն մի նախագիծ շարադրել առանց հիմնավորումների, հասկանում եմ, որ ցանկացած պատգամավոր օրենսդրական նախաձեռնությունով հանդես գալու իրավունք ունի, բայց իսկապես մենք կրակն ենք ընկել»:

Փակ ռեժիմով անցկացմանը կողմ արտահայտվեցին նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Արտաշես Գեղամյանը, իսկ Էդմոն Մարուքյանն ընդհանրապես բոյկոտեց նիստը: Նրանց հիմնավորումները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրա says:

    Չեմ զարմանա, որ ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, այլ մնացած դեպուտատներից շատերը չիմանան. հստակ ժամանակը չեմ հիշում, բայց մի երկու տարի առաջ ՄԱԿ-ի կողմից որոշում կայացվեց, որ այն ժողովուրդները, որոնք հարյուր տարուց ավելի ապրում են նույն տարացքում, նրանք են համարվում իրավատեր: Կարծում եմ, հենց սա էլ պատճառներից մեկն է ներքաղաքական գերիշխանության: Ի նկատի ունեմ, որ հողային պահանջատիրությունը օրակարգից առայժմ՝ հուսանք, դուրս եկավ: Մնացին միջազգային իրավունքի մյուս՝ փոխհատուցում կամ սաթիսփակցիա նորմերը: Իշխանությունը օրենքի չի դիմի, որովհետև Մերձավոր Արևելքի ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը հանգեցնելու է, ըստ նրանց, Աստծո դատաստանին՝ Թուրքիայի քայքայմանը: Համ էլ, թուրքերի հետ միասին կլռեցնեն Հայտնության գրքի գազանին հաղթողների՝ Մովսեսի ու Գառի երգը երգողների ձայնը: Իսկ արդյո՞ք դա է Աստծո կամքը: Խելոք գառը երկու մոր կաթ է ուտմ:Այստեղ է, որ կարծում եմ, գերիշխանությունն արդարացված չէ: Աստված պահապան ու առաջնորդ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930