Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիում կայծակի հարվածից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված մոր և որդու առողջական վիճակի մասին. shamshyan.com

Հունիս 04,2015 13:43

Երեկ՝ հունիսի 3-ին, Վեդի քաղաքում կայծակի հարվածից այրվածքներով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Վեդի քաղաքի Կասյան փողոցի 66/2 տան բնակիչներ, մայր ու որդի՝ 53-ամյա Անահիտ Քոչարյանը և 35-ամյա Արշակ Քոչարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Էրեբունի» ԲԿ-ի 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը նշեց, որ Անահիտ Քոչարյանը ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ որովայնի աջ կեսում՝ գրեթե 4% մակերեսով և գտնվում է հիվանդասենյակում, որտեղ ստանում է համապատասխան հակաայրվածքային բուժում:

Արշակ Քոչարյանը նույնպես ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ ձախ ոտքի շրջանում և հիվանդանոցում ստանում է համապատասխան հակաայրվածքային բուժում: Նրանց երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930