Օրերս Ալմաաթիում կազմակերպվել էին հայկական կինոյի օրեր՝ Լուսինե Շահվերդյանի Armenian Home Central Asia ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ եւ Ալմաաթիի հայկական համայնքի աջակցությամբ: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Լուսինե Շահվերդյանը (լուսանկարում), Օլեգ Բորեցկու կինոակումբի «Ցեզար» կինոթատրոնում ցուցադրվել են, իր ձեւակերպմամբ, արդեն դասական դարձած «Տղամարդիկ», «Օղի լիմոն» եւ «Երջանկության մեխանիկան» ֆիլմերը:
Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 400 հանդիսատես: Նրանք եւ հայկական ֆիլմեր են դիտել, եւ հայկական կոնյակ համտեսել:
Միջոցառման կազմակերպիչները վստահեցնում են, որ հայկական կինոն լավագույն միջոցն է արմատներից չհեռանալու համար, քանի որ ե՛ւ համամարդկային, ե՛ւ ազգային արժեքներն է շաղկապում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Եվգենի Մորոզովի