Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոհար Ենոքյանը արդարացվեց՝ քրեական հետապնդումը դադարեցվեց

Հունիս 04,2015 13:11

Փաստաբան Գեղամ Հակոբյանի բողոքը բավարարվել է և դատախազի 01.06.2015թ. որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 73- ամյա գործարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը 2015թ. մայիսի 04-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ձերբակալվել էր և 07.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով, այն արարքի համար, որ Գ. Ենոքյանը նախնական համաձայնության գալով Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, այն է` 2010-2011 թվականների ընթացքում Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարը չվերադարձնելու նպատակով, 2012 թվականին փետրվար ամսին Կարո Կարապետյանին սպանելու համար ձեռք են բերել զենք, հետևել Կարո Կարապետյանին, ուսումնասիրել նրա երթուղին և հաճախակի գտնվելու վայրերը, սակայն Արայիկ Ենոքյանը 2012թ. մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

gexam hakobyanՍակայն, պաշտպան Գեղամ Հակոբյանի բողոքի քննության արդյունքներով պարզվել ու հաստատվել է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, որի արդյունքում էլ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930