Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. «Լրագրողները, հայերը, համասեռամոլները Թուրքիայի գլխավոր թշնամիներն են». Hurriyet

Հունիս 04,2015 12:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, շարունակել է հարձակումներ գործել իրեն քննադատող մի շարք անձանց, այդ թվում՝ լրագրողների, հայերի եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ եւ նրանց մեղադրել է Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) սատարելու եւ Թուրքիայի գլխավոր թշնամիները լինելու համար: Այս մասին հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:

«Հայկական լոբբին, համասեռամոլները` նրանք բոլորն էլ [քրդական] Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք են հրահրում մարդկանց: Այս խմբին կարելի է դասել Dogan մեդիա խմբին, որն այդ կուսակցության խոշորագույն դաշնակիցն է»,- մասնավորապես ասել է Էրդողանը:

Ենթադրությունները, թե ԺԴԿ-ն, որը կենտրոնանում է քրդական հարցի վրա, կկարողանա ազգային ընտրություններում ստանալ 10 տոկոս ձայն, գլխավոր հարցն է, որից էլ կախված է, թե քանի տեղ կզբաղեցնի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նոր խորհրդարանում:

Հունիսի 3-ին Էրդողանը կրկնել միջազգային մամուլի դեմ իր անընդհատ խստացող հռետորաբանությունը. «Նրանք նաեւ ստացել են որոշ արտասահմանյան լրատվամիջոցների աջակցությունրը, որոնք Թուրքիան որպես իրենց գաղութ են տեսնում»:

Առանց նշելու իշխող կուսակցության անունը, Էրդողանն ասել է, որ բոլոր պետք է գնան եւ ընտրեն այն կուսակցությունն, որն իրենք սիրում են:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930