Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Հայաստանում ոչ մի տնտեսական մոտեցում չկա»

Հունիս 04,2015 12:26

«Իրավիճակն օր օրի ավելի է ծանրանալու»,- հունիսի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի ֆինանսական վիճակն ահավոր վատ է. «Բյուջեի դեֆիցիտը փակում են նոր վարկ վերցնելով եւ նաեւ նախորդ վարկերը փակելու համար, այլ ոչ թե գործի մեջ դնելու եւ դրանից շահույթ ստանալու համար: Սա մեր առջեւ ծառացած լուրջ խնդիր է: Պետական պարտքն արդեն հինգ միլիարդից անցել է: Ռեալ իրավիճակ չկա, ռազմավարական զարգացման ծրագիր չունի հանրապետությունը, որի շնորհիվ կարողանա հետ բերել իր ֆինանսական կարողությունները եւ վճարել այդ պարտքը»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի իշխանությունները չհասկացան, թե ինչ են արել. Հայաստանը լուրջ պարտավորություններ ունի. «Մենք միանշանակ վատ վիճակում ենք: Եթե երկրորդ եւ երրորդ եռամսյակներին այս իրավիճակը պահպանվի, մի կասկածեք, որ առնվազն Ղազախստանը եւ Բելառուսը պետք է հարցնեն՝ էս «նախլեբնիկներին» ինչո՞ւ ենք պահում, եթե դուք ոչինչ չեք տալիս:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ նա նկատեց, որ ժողովուրդն արդեն մոռացել է, որ ժամանակին գազի գինն է բարձրացել, այն պայմաններում, երբ Ռուսաստանը գազի գինը երկու անգամ իջեցրել է: Ըստ նրա՝ Հայաստանում ոչ մի տնտեսական մոտեցում չկա. «Այստեղ Ռոբերտ Նազարյանը որպես փաստարկ է բերում այն, որ դոլարի հարաբերակցությունը դրամի նկատմամբ փոխվել է: Երեւի թե նա հաշվի է առնում, որ մենք բոլորս անգրագետ ենք, ուրեմն՝ եթե անգամ քսան ցենտով դրամ-դոլար հարաբերակցությունը փոխվել է, դա չի նշանակում, որ քսանհինգ դոլարի պակասելու դեպքում չեք բավարարվում դրանով, նորից եք ուզում ավելացնել»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930