Այս պահին կառավարության շենքի մոտ նաիրիտցիները նորից բողոքի ակցիա են անում: Միջադեպ տեղի ունեցավ Անի Զախարյանի եւ նաիրիտցիների միջեւ. Անի Զախարյանը ելույթ էր ունենում ի պաշտպանություն նաիրիտցիների, սակայն նաիրիտցիները դեմ էին, որ Անի Զախարյանը մասնակցի բողոքի ակցիային:
Անի Զախարյանի եւ ՀՀԿ տատիկի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ, մեկը մյուսի հասցեին լուտանքներ ու մեղադրանքներ էին հնչեցնում: ՀՀԿ տատիկը հայտարարեց, որ Անի Զախարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է ուղարկված:
Կարդացեք նաև
Նաիրիտցիները հայտարարեցին, որ իրենց որեւէ մեկի օգնությունը պետք չէ, որից հետո Անի Զախարյանն ու ՀՀԿ-ի տատիկը միմյանց հետ վիճելով հեռացան:
Նաիրիտցիները չեն համաձայնվում վարչապետի եւ էներգետիկայի նախարարի առաջարկին, որ սպասեն մինչեւ տարեվերջ: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձի պարտքերի մարումը 2 ամսվա ընթացքում:
Բողոքի ակցիային մասնակցող» նաիրիտցիներից մեկը Հովիկ Աբրահամյանին դիմեց ծննդավայրի բարբառով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ