Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք հունիսի 19-ի հանրահավաքը ուշացած չի լինի. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 04,2015 12:10

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հերթական հանրահավաքը։

«Չորրորդ իշխանության»  հետ զրույցում նախաձեռնության մամուլի պատասխանատու Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ այդ օրը սպասվելու է ավելի մեծ ճնշում իշխանությունների նկատմամբ, քանի որ մայիսի 27-ի բողոքի երթը ընդամենը նախազգուշացում էր, որ սակագնի բարձրացումը հիմնավորված չէ, այդ պատճառով պետք է ամեն գնով կանխել այդ գործընթացը։

Հիշեցնենք, որ օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ մեկ շաբաթ հետո՝ ամսի 9-ին կամ 10-ին, իրենք հայտնելու են իրենց դիրքորոշումը սակագնի վերաբերյալ։

Շուշանյանից հարցրինք, թե արդյոք այդ դեպքում հունիսի 19-ի հանրահավաքը ուշացած չի լինի, նա ընդգծեց, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ հունիսի 9-ին կամ 10-ին հանձնաժողովը պարզապես կառավարությանը կներկայացնի իրենց վերլուծությունների արդյունքները, իսկ թանկացման մասին որոշումը հավանաբար կկայացվի հուլիսի 1-ին, ինչպես եւ ամեն տարի։

Խնդրեցինք նաեւ մեկնաբանել Եվգենի Բիբինի պահվածքը ԱԺ-ում։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, դուրս գալով դռնփակ հանդիպումից, հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին։ Թե ռուս պաշտոնյաները տեղյա՞կ են Հայաստանի բնակչության դժգոհությունների մասին, Բիբինը պարզապես հեռացավ առանց որեւէ մեկնաբանության՝ շեշտելով, թե մամուլի ասուլիս չէ, որ հարցերին պատասխանի։

«Մի մարդ եթե ընդհանրապես չի ունենում հիմնավորումներ կամ խոսելու բան, նա սկսում է դիմել այլ քայլերի։ Այդ դեպքում Բիբինը նախընտրեց ուժ կիրառելով լրագրողների նկատմամբ՝ հեռանալ, երբ նրանք պարզապես փորձում էին հարցեր ուղղել եւ պարզաբանումներ պահանջել։ Այս դեպքում նրա արարքը կարելի է որակել որպես անքաղաքավարի, անտակտ մարդու պահվածք, որը հեռու է քաղաքակրթությունից»,- մեկնաբանեց Շուշանյանը:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930