Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Վարդան Հարությունյան ավազանի անունով:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին