«Պետք է աշխարհին ներկայացնեք, որ առաջին «տուրիստը» եղել է Նոյը, իսկ առաջին «տուրօպերատորը»՝ Աստված», ասել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
«ՉԻ» – Այսպիսի քարոզչական հնարքներով Հայաստանում զբոսաշրջություն զարգացնելը միանգամայն իրատեսական է: Չէ, զբոսաշրջիկներն, իհարկե, Արարատ չեն բարձրանա՝ այն Թուրքիայի տարածքում է, բայց քարոզչական հնարքի էությունը դա չէ։
Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ պարզապես կցանկանան տեսնել այն երկիրը, որի Տուրիզմի ինստիտուտի ռեկտորն այդպիսի մտքեր է հայտնում։ Ինչ վերաբերում է Նոյի եւ համաշխարհային ջրհեղեղի հետ զուգահեռներին, ապա դրանցում որոշակի տրամաբանություն կա։ Վերջին հաշվով՝ ջրհեղեղը պատուհաս էր, եւ Նոյը բարեհաջոդ փրկվեց դրանից։ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն էլ կարող են իրենք իրենց փրկված համարել, եթե սաղ-սալամաթ վերադառնան իրենց երկրները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում