Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի լքում այն զգացումը, որ մայիսի 21-ին Պլատինին հենց այնպես չէր վերցրել ու մի քանի ժամով այցելել Երեւան. «Հայոց աշխարհ»

Հունիս 04,2015 11:47

Եվ այսպես. ի՞նչը կարող էր ծայրահեղ քայլի դրդել մի մարդու, որն ընդամենը մի քանի օր առաջ հուսահատորեն կառչել էր պաշտոնից եւ անթաքույց երջանկությամբ նշում էր ընտրություններում իր հաղթանակը: Մի՞թե այն ժամանակ նա չգիտեր, որ թեպետ համաժողովի պատվիրակները վստահեցին իրեն, բայց դա արեցին ոչ բոլորը: Իհարկե գիտեր, բայց հարցն այն է, որ դա հրաժարականի պարզունակ բացատրություն է, այլ ոչ թե իրական պատճառը: Դա հասկանում են բոլորը:

Հրաժարականի մասին Բլաթերի հայտարարության իրարանցման մեջ կարծես աննկատ մնացին շվեյցարական դատախազության ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ իրենք պատրաստվում են պաշտոնապես հարցաքննել Բլաթերին՝ ֆուտբոլի աշխարհի 2018 եւ 2022 թվականների առաջնությունների մրցավայրերի ընտրության հարցով: «Կարող եմ ասել, որ այդ հարցով պարոն Բլաթերն առայժմ անցնում է որպես վկա»,- ասել է դատախազության աշխատակիցը: Այդ նախադասության մեջ առանցքայինը թերեւս ոչ թե «վկա», այլ «առայժմ» բառն է:

Չի բացառվում, որ հենց այստեղ է ամփոփված աշխարհի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի անսպասելի հրաժարականի առեղծվածը: Բանն այն է, որ արեւմտյան երկրների արդարադատության համակարգում տարածված է, այսպես կոչված, փոխշահավետ համագործակցությունը, երբ մեղադրյալի վերածվելու հեռանկարի առջեւ հայտնված վկան համաձայնում է կարեւոր տեղեկություններ հաղորդել դատախազությանը, պայմանով, որ կարժանանա մեղմ պատժի կամ էլ առհասարակ կազատվի պատասխանատվությունից:

Ի դեպ, չնայած որեւէ մեկը դեռ չի առաջադրվել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին, բայց այս պահին առավել իրական թեկնածուներ են համարվում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ Հորդանանի արքայազն Ալի բեն ալ-Հուսեյնը: Եվ ինչո՞ւ չի լքում այն զգացումը, որ մայիսի 21-ին Պլատինին հենց այնպես չէր վերցրել ու մի քանի ժամով այցելել Երեւան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930