Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Չեմ ուզում՝ իմ երգի վերաբերյալ կոլեկտիվ որոշում կայացվի». «Ժողովուրդ»

Հունիս 04,2015 11:28

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը «Ժողովուրդ»-ին պատմել է իր ոգեւորության, առաջիկա ծրագրերի մասին։ Երգչուհին, սակայն, նշել է, որ դրանք իրականացնելու գործում ինքն աջակիցներ չունի:

– Դուք մի առիթով խոսել էիք Ձեր ոլորտում ձեւավորված «թայֆաների» մասին, որոնց անդամ լինելով՝ հնարավոր է լինում ինչ-ինչ առավելություններ ստանալ ասպարեզում։ Այդ «թայֆաների» անդամ չլինելը Ձեզ ինչի՞ց է զրկում։

– Կապերից, հովանավորչությունից, հեշտ գումար աշխատելուց։ Կան նման խմբավորումներ, որոնց կազմում միշտ նույն դեմքերն են։ Որոշներին հրավիրում են որեւէ պետական միջոցառման ելույթ ունենալու, «մինուս»-ով կամ «պլյուս»-ով մեկ երգ երգելու համար վճարում են բավական բարձր գումար։ Ինձ շատ հազվադեպ են հրավիրում նման միջոցառումների, երբ գնում էլ եմ, տեսնում եմ, թե այդտեղ ելույթ ունեցողների գործը որքա՜ն հեշտ է, երբեմն նախանձում եմ նրանց…

– Ձեր արվեստն ինդիվիդուալիստական է, ուստի դեմ է կոլեկտիվ մտածողությանը, գուցե ա՞յդ է պատճառը, որ Դուք այսօր փոքր-ինչ մեկուսացված եք ընդհանուրից, կարծես մի կողմ եք քաշվել…

– Այդ կոլեկտիվ մտածողությունը, կարծում եմ, սկիզբ առավ 93-94 թվականներին։ Հիշում եմ՝ մի օր անցնում էի Երգի պետական թատրոնի կողքով, հանկարծ ականջովս ընկավ Հենդելի «Հալելուիա»-ն՝ երգչախմբի կատարմամբ, մտա, տեսա՝ Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ երգիչները կանգնած երգում են, այնքան սիրուն էր, այն օրերի գորշության մեջ հատկապես։ Ես մտա այդ խմբի մեջ, սկսեցի երգել։

Եվ հիշում եմ, որ երբ նոր երգեր էին գրվում, խմբով նստում էինք, ու բոլոր անդամներն ինչ-որ առաջարկություններ էին անում, կարծիքներ էին հայտնում, թե տվյալ երգի մեջ ինչն է լավ եւ ինչը վատ։ Երբ հերթը հասավ իմ երգին, ես ասացի, որ չեմ ուզում՝ այն քննարկվի, Արթուր Գրիգորիչն ասաց, որ իրենց մոտ այդպես է ընդունված, բայց ես պնդեցի, որ չեմ ուզում՝ իմ երգի վերաբերյալ կոլեկտիվ որոշում կայացվի։

Այդ ընդհանուր քննարկումները բերում էին նրան, որ երգարվեստում հաստատվում էր միանման ոճ, ուստի ես ասացի, որ գնում եմ, եւ այդտեղից սկսվեց իմ առանձնացումը։ Բայց ես չեմ ասում, թե ես եմ ճիշտը կամ լավը, պարզապես այն, ինչ արել եմ, ուզեցել եմ ինքս անել…

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930